Երեւանում ամենուր տարածված աղբի մեջ ամեն տեսակ պաթոգեն միկրոօրգանիզմներ կան. Մելիտա Հակոբյան
Երեւանում ամենուր տարածված աղբի մեջ ամեն տեսակ պաթոգեն միկրոօրգանիզմներ կան, այսինքն մարդու համար վտանգավոր ինֆեկցիաներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Նա պատմեց, որ օրեր առաջ տեսել է, թե ինչպես մեկ ամիս մնալուց հետո աղբատարը եկել է աղբը հավաքելու. «Աղբը սեղմում էին եւ պետք է տեսնեիք, թե ինչ կեղտաջրեր էին դուրս գալիս: Ես համոզված եմ, որ այդտեղ ամեն տեսակ պաթոգեն միկրոօրգանիզմներ կային, այսինքնմարդու համար վտանգավոր ինֆեկցիաներ: Հեռաալուց հետո բնակիչներն սկսեցին իրենք մաքրել տարածքը, որովհետեւ ահավոր հոտ էր ընկել»:
Նրա խոսքով, Հայաստանը մարդու ժանտախտի էնդեմիկ օջախ է, եւ եթե աղբը այնքան է մնում, որ առնետները մարդկանցից չեն վախենում եւ կարող են անգամ կծել երեխաներին, Աստված մի արասցե, որ մեզ մոտ ժանտախտ տարածվի:
«Այսօր բժշկական համալսարանը չունի սանիտարահիգիենիկ ֆակուլտետ, այսինքն մերնք պրոֆիլակտիկ ոչինչ չենք կարողանալու անել»,-ընդգծեց Հակոբյանը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի