ՀՀ դեսպանը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Հուլիսի 30-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի (Jacek Czaputowicz) հետ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով փոխգործակցության հետագա խորացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես` անդրադարձ կատարվեց բարձր մակարդակի այցերին եւ առեւտրատնտեսական կապերին։ Զրուցակիցներն առանձնակի կարեւորեցին ԵՄ ԱլԳ շրջանակներում համագործակցությունը եւ ԱլԳ հաջորդ տասնամյակի գործունեության համար նոր օրակարգի մշակման նպատակով համատեղ աշխատանքը։
Սամվել Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից իրականացվող բազմաբնույթ եւ խորը բարեփոխումները, ՀՀ գործընկերներից ակնկալվող աջակցության ոլորտները։ Այս համատեքստում, կարեւորվեց ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի շուտափույթ վավերացումը Եվրոպական միության բոլոր անդամ երկրների կողմից եւ դրա լիարժեք իրականացումը։
ՀՀ դեսպանը ԼՀ արտգործնախարարին ներկայացրեց ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումները։
Յացեկ Չապուտովիչը ԼՀ կառավարության անվերապահ աջակցությունը հայտնեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափի շրջանակներում։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի