Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Ինչո՞ւ են պատժում դատավոր Դավիթ Գրիգորյանին

«Փաստը» գրում է. Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ ար­ձակած դատավոր Դավիթ Գրիգորյանին պաշ­տոնական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Դատավորի լիազորությունները ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից կասեցվել են։ Բնականաբար, սպասելի էր, որ տարբեր մեկնաբանությունների առիթ էր դառնալու այս իրողությունը։ Շատերը, այդ թվում՝ փաստաբաններ, իրավաբաններ, վստահ են, որ տեղի է ունենում դատավորի նկատմամբ քաղաքական հետապնդում, քանի որ նրա նկատմամբ իրավապահներն առանձնահա­տուկ ուշադրություն դրսևորեցին միայն այն բանից հետո, երբ կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանին։ Ընդ որում՝ փաստաբան­ները նկատում են, որ դատավորի աշխատա­սենյակի խուզարկությունը տեղի է ունեցել օրենքի խախտումներով։

Իհարկե, նման մեղադրանքներն իրենց բնույթով շատ լուրջ են, երբ իրավապահներին կասկածում են քաղաքական պատվեր կատարելու մեջ։ Եվ ահա ՀՀ դատախազու­թյունը հանդես է եկել պարզաբանմամբ։ Ըստ այդ հայտարարության, 2018թ. սեպ­տեմբերի 14-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը, ներկա չգտնվելով ինչ-որ դատական նիստին համապատասխան դատարանի շենքում, բոլորովին այլ վայրից նիստերի քարտուղարի օժանդակությամբ անձնական դրդումով կազմել է տվել կեղծ արձանագրու­թյուն, որ իբր նույն օրը դատական նիստ է արել, բայց նիստին չեն ներկայացել պատ­շաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննու­թյան մարմնի եւ դատախազության ներկա­յացուցիչները, որի հիմքով դատական նիս­տը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր։ Ըստ դատախազության, դատավորը, փաստացի, պաշտոնական կեղծիք է թույլ տվել։ «Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը եւ նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատա­կան նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղա­րի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն»,– ասված է դատախազության հայտարարության մեջ։

Պետք է նշել, որ ամենասկզբում, երբ դեռ հայտնի չէր, թե ինչում է մեղադրվում դատա­վորը, թվում էր, թե շատ լուրջ հանցագործու­թյունների մեջ է մեղադրվում, բայց, ինչպես իրավաբաններն են նկատում, գործ ունենք թղթաբանական մի կազուսի հետ, որը Հայաս­տանի դատարաններում ամեն օր է տեղի ունենում, հատկապես երբ դատավորները ծանրաբեռնված են լինում և ֆիզիկապես ի վիճակի չեն հասցնել քննել բոլոր գործերը։ Ին­չևէ, կա կոնկրետ մեղադրանք, կան դատա­խազության պարզաբանումներ։ Հիմա փոր­ձենք հասկանալ իրավաբանների տեսակետը, ովքեր համոզված են, որ այս ամենը հեռու է իրավական գործընթաց լինելուց։ Բազմաթիվ փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ Նրանք պնդում են, որ Հայաստանում փաստացի չի գործում օրենքի այն կարգավորումը, ըստ որի՝ «բողո­քը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթաց­քում», հետևաբար, ըստ նրա, այստեղ չի կա­րող լինել «անձնական դրդում», ինչպես պնդում է դատախազությունը։

«Սակայն հարցին անդրադառնանք այլ տեսակետից, մի պահ ընդունենք, որ տա­րածված տեքստում ներկայացվածն ամբող­ջությամբ արտացոլում է իրականությունը։ Մի՞թե սա կարող է համարվել հանցագործու­թյուն կամ անգամ կարգապահական խախ­տում։ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվա­ծի համաձայն, հանցագործություն կարող է համարվել միայն հանրորեն վտանգավոր այն արարքը, որը ներկայացնում է հասարա­կական վտանգավորություն ու ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակու­թյանը կամ պետությանը էական վնաս է պատճառել։ Դավիթ Գրիգորյանի նախագա­հությամբ դատարանի վարույթում գտնված այս երկու բողոքներն էլ քննվել են օրինա­կան կարգով, արդյունքում կայացվել են օրի­նական որոշումներ, որոնք վերադաս երկու դատական ատյանների որոշումներով թողն­վել են օրինական ուժի մեջ»,– մասնավորա­բար նշել է փաստաբան Երվանդ Վարոսյանը և սրանից անում է հետևություն, որ «իրա­կանացվողը իրավական գործընթաց չէ, այլ պարզ հետապնդում, որն ունի երկու նպա­տակ՝ «պատժել դատավորին ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար՝ միաժամա­նակ սաստելով մյուս դատավորներին»։

Այսպիսով՝ անգամ երբ դատախազու­թյունն ու փաստաբանները խոսում են զուտ իրավական բառապաշարով, միևնույն է, տպավորություն է, որ այս իրավիճակը չէր լի­նի, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանին կալան­քից ազատելու որոշումը։ Հետաքրքիր է, թե ինչու հենց հիմա հիշեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից պաշտոնական կեղծիք անելը, երբ այն տեղի է ունեցել դեռ անցած տարի։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում