«Ոչ ոք չի կարդացել կասեցման որոշումը». Ռուբեն Վարդազարյանը՝ Դավիթ Գրիգորյանի մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի լիազորությունների կասեցման թեման շարունակում է լայնորեն քննարկվել:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է նորացված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ պարզելու, թե ինչու ԲԴԽ-ն չկանգնեց դատավորի կողքին, այլ բավարարեց գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը: Պարզվեց՝ ԲԴԽ նախագահն արձակուրդում է, բայց որոշ պարզաբանումներ տվեց:
«Երբ միջնորդություն են ներկայացնում ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ, ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան: Այսինքն` գլխավոր դատախազը կամ նրա բացակայության դեպքում պաշտոնակատարը գալիս եւ ներկայացնում է նյութեր ու ապացույցներ, որոնց հիման վրա ԲԴԽ-ն` որպես դատարան, քննում է այդ հարցը: Այսօրվա քննադատությունները եւ ծափահարություները, որոնք հնչում են ԲԴԽ-ի հասցեին, չեմ ընդունում, քանի որ ոչ ոք չի կարդացել կասեցման որոշումը», – նշեց նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...
Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը