«Այս պահին էլ դեռ օդանավն այստեղ է. դեռ խնդիրներ կան»․ Երեւան-Վիեննա թռիչքը չի կայացել տեխնիկական պատճառներով
Երեւան-Վիեննա թռիչքը, որը պետք է իրականացվեր այսօր՝ հուլիսի 30-ին, առավոտյան 4։40-ին, չի կայացել տեխնիկական պատճառներով: Այս մասին հայտնում են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից:
«Այս պահին էլ դեռ ինքնաթիռն այստեղ է։ Թռիչքը դեռ չի իրականացվել, քանի որ դեռ խնդիրները կան։ Ուղեւորների մի մասը տոմսը փոխել այլ օրվա համար։ Մնացած ուղեւորներին էլ սննդով ու ջրով ապահովել է ավիաընկերությունը»,-ասացին քաղավիացիայից՝ հավելելով, որ հստակ չեն կարող ասել, թե երբ տեղի կունենա թռիչքը:
Հարցին՝ արդյոք ուղեւորները ՀՀ քաղաքացիներ են, պատասխանեցին, որ այս պահին հստակ ոչինչ չեն կարող ասել։
Austrian Airlines ավիաընկերությունում հաստատեցին, որ չվերթը չեղարկվել է եւ հայտարարեցին, որ ավիաընկերությունը կառաջարկի այլընտրանքային տարբերակներ. Կամ այլ օրվա չվերթ, կամ այսօր կառաջարկեն այլ ավիաընկերության չվերթ: Դրա համար ուղեւորները պետք է դիմեն սպասարկման կենտրոն, ներկայացնել ավիատոմսը, կամ չվերթների մասին տեղեկանալ օդանավակայանից:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի