Գյուղատնտեսության ոլորտում 7.4% անկում է գրանցվել
«Ժողովուրդը» գրում է. Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում անկում է արձանագրվել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները այս տարվա հունվար-հունիսին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 7.4 տոկոսով՝ կազմելով 247 մլրդ 951 մլն դրամ։
Այս ցուցանիշն ուշագրավ է այն առումով, որ իշխանությունները որոշել են փոխել գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, եւ հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ։ Սրա պատճառն այն է, որ այսպես փորձելու են ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ։ Բայց պարզվում է՝ անկախ ամեն ինչից՝ գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը, ինչը մտահոգիչ է։ Մյուս կողմից՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ արդյունաբերական արտադրանքի ծավալները այս տարի աճել են 6.9 տոկոսով վերոնշյալ ժամանակահատվածում 8.9 տոկոսով աճել է ներքին առեւտրաշրջանառությունը։ Նկատենք, որ ներմուծման ծավալները, անցած տարվա հունվար-հունիսի համեմատ, ավելացել են 0.5 տոկոսով իսկ արտահանումը, հակառակը, նվազել է 0.5-ով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի