Կարող ենք Վրաստանում ընդհանրապես հայ պատգամավոր չունենալ
«Իրավունք» թերթը գրում է. «Հաջորդ տարի Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի Նինոծմինդա շրջանային սակրեբուլոյի միակ հայ ընդդիմադիր պատգամավոր Վաղինակ Ղազարյանը «Իրավունքին» տեղեկացրեց, որ վրացական ընդդիմությունը հասավ նրան, որ առաջիկա ընտրությունները տեղի ունենան բացառապես համամասնական ընտրակարգով:
Այսինքն՝ այլեւս մեծամասնական ընտրված պատգամավորներ չեն լինելու: Վ. Ղազարյանի գնահատմամբ՝ սա կարող է բացասական անդրադառնալ Ջավախքի վրա, եւ հայազգի պատգամավոր այլեւս չլինի Վրաստանի խորհրդարանում:
«Իմ կարծիքով՝ մեզ համար շատ վատ է, որովհետեւ կուսակցության լիդերները բոլորն էլ Թիֆլիսում են նստած եւ իրենց թեկնածուների ցուցակն ունեն:
Այդ ցուցակին ո՞ր ակտիվ ջավախցին պետք է ֆինանսավորի կամ ինչ-որ բանով օգնի այդ կուսակցությանը, որ իրենց առաջին համարներում տեղ գտնի:
Եթե խելացի մոտեցում ցուցաբերեն, պետք է հենվեն հենց Ջավախքում հարցումների վրա եւ պարզեն, թե տեղում հեղինակություն ունեցող մարդկանցից ում կարելի է ընդգրկել ցուցակում:
Հակառակ դեպքում մենք կարող ենք ընդհանրապես Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավոր չունենա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի