Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը կհանձնվեն գրասենյակ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը կհանձնվեն գրասենյակ։ Այս մասին տեղեկացրեցին Դատական դեպարտամենտից։
«Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը կհանձնվեն գրասենյակ եւ ըստ օրենքով սահմանված կարգի՝ համակարգչային ծրագրի միջոցով կվերաբաշխվեն», - տեղեկացնում են դատական դեպարտամենտից։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Հաջորդ օրը ԲԴԽ–ն որոշում է կայացրել օրենքի ուժով կասեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։ Ավելի վաղ՝ հուլիսի 16–ին խուզարկություն էր իրականացվել Գրիգորյանի աշխատասենյակում, արդյունքում առգրավվել էր երեք համակարգիչ, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող կրիչներ եւ փաստաթղթեր։
Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի վարույթում էր քննվում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի