Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Տնօրենի մրցույթին չեմ ներկայանա, քանի որ այն կանխորոշված է. Ռուբեն Արեւշատյան

Ուրբաթ օրը հանձնեցի փաստաթղթերս՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի տնօրենի մրցույթին մասնակցելու համար. սակայն, հաշվի առնելով վերջին ամիսների զարգացումները, լրջագույն կասկածներ ունեմ, որ մրցույթի արդյունքները կանխորոշված են, ցանկալի թեկնածուն էլ՝ նախապատրաստված։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թանգարանի տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Արեւշատյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար նշանակվեց Վահագն Վերմիշյանը, մեր առաջին իսկ հանդիպումից հասկանալի դարձավ, որ կոմիտեի նախագահը, իմ առաջարկած թանգարանի զարգացման քաղաքականությանը հակադրեց կոշտ թայֆայականությունը։

Առավել մանրամասն՝ իմանալով իմ ընկերական հարաբերությունները Սարհատ Պետրոսյանի հետ, որի հետ նա ի սկզբանե ուներ լարված հարաբերություններ, առաջարկեց ինձ ընտրել, թե որ կողմում եմ։ Ինչին ստացավ շատ կտրուկ պատասխան, որ ինձ նման հարցերով այլեւս չդիմի։ Այդ միջադեպից 3 օր անց անսպասելիոն թանգարանում հայտնվեց ՊՈԱԿ-ի գործունեության ներքին աուդիտորական քննություն անցկացնող խումբ։ Աուդիտը ներառում էր 2017-2018 թվականները /հիշեցման կարգով նշեմ, որ ես, թանգարանի տնօրենի պաշտոնում նշանակվել եմ 2018 թ․ սեպտեմբերից, եւ հաշվետու ժամանակահատվածում պաշտոնավարել եմ ընդամենը 3 ամիս/։

Կոմիտեի նախագահը՝ լավատեղյակ լինելով, որ թանգարանն ունի բազմաթիվ ծրագրեր եւ պատրաստվում է մեծ միջազգային ցուցահանդեսի, աջակցության փոխարեն միտումնաբար 3 ամսվա ընթացքում պառալիզված պահեց թանգարանի աշխատակազմը, խափանեց ծրագրային ցուցահանդեսի ժամկետներն ու աշխատակազմի ներսում առաջացրեց լարված իրավիճակ, քանի որ աուդիտորական խումբը հաճախ իրեն պահում էր ոչ պատշաճ եւ աչքի էր ընկնում աշխատակիցների արժանապատվությունը վիրավորող ու նվաստացնող վերաբերմունքով։

Բայց դա դեռ ամենը չէ․ օրերս ստանում եմ աուդիտորական թիմի եզրակացության նախագիծը եւ պարզվում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը աուդիտորական գնահատմամբ համարվում է բարձր ռիսկային, իսկ աուդիտորական խմբի կարծիքը տնօրենի պաշտոնակատարի մասին բացասական է։ Իմ կառավարչական հմտությունները գնահատվել են բացասական, եւ նրանց ձեւակերպմամբ ես չունեմ բավարար փորձառություն եւ հմտություն ՊՈԱԿ-թանգարանի ղեկավարի պաշտոնում աշխատելու համար։ Առնվազն զավեշտալի է, թե ինչպես է աուդիտորական թիմը գնահատել իմ աշխատանքը, երբ հաշվետու ժամանակահատվածում ես ընդամենը 3 ամիս եմ կառավարել։ Եվ այս ամենը կատարվում է տնօրենի հաստիքի համար հայտարարված մրցույթից բառացիորեն օրեր առաջ։

Անցած տարվա հուլիսին, երբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ավետիք Էլոյանը առաջարկեց ինձ ստանձնել ճարտարապետության թանգարանի տնօրինությունը, ես երկար մտածում էի այդ առաջարկն ընդունելու շուրջ, քանի որ 15 տարի աշխատել եմ որպես անկախ համադրող եւ հետազոտող, գործելով միջազգային ասպարեզում։

Հասկանում էի, որ գործունեությանս հետ կապված ունենալու եմ թե՛ ժամանակային, թե՛ ստեղծագործական ազատության, ինչպես նաեւ ֆնանսական առումով որոշ սահմանափակումներ։ Սակայն, առաջարկը՝ ծառայեցնել տարիների ընթացքում ձեռք բերած փորձն ու միջազգային հեղինակությունս ճարտարապետության թանգարանի զարգացմանը, ինձ թվաց հետաքրքիր եւ սեպտեմբերի վերջին ես ընդունեցի այն։

Հետագա ամիսների ընթացքում թանգարանում կատարվեցին կոնցեպտուալ փոփոխություններ։ Թանգարանի տարածքը վերակազմակերպվեց՝ ձեռք բերելով այսօր արդեն հանրային հետաքրքրություն ներկայացնող եւ ակտիվորեն օգտագործվող դիսկուրսիվ հարթակ, հայտնի ճարտարապետների ընտանիքների հետ վերսկսվեցին ակտիվ բանակցություններ՝ ճարտարապետների արխիվները թանգարանին փոխանցելու կամ հետազոտման նպատակով ի պահ տալու ուղղությամբ, թանգարանը համալրվեց նոր արժեքավոր արխիվային նյութերով, համալրվեց նաեւ գրադարանը, որտեղ ավելացավ հետազոտողների ներհոսքը։ Անցկացվեց միջազգային կոնֆերանս, բազմաթիվ քննարկումներ, դասախոսություններ։

Ցուցահանդեսային գործունեությունը ստացավ նոր մոտեցում՝ թե՛ հետազոտական, թե՛ էքսպոզիցիոն առումով։ 2000-ականների սկզբից Խորհրդային մոդեռնիզմի իմ եւ դրսի գործընկերներիս կողմից անցկացվող հետազոտությունը, որը հիմք հանդիսացավ բազմաթիվ խոշոր միջազգային ցուցահանդեսների, գիտաժողովների համար՝ հրավիրելով համաշխարհային մասնագիտական հանրության ուշադրությունը Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության ժառանգության պահպանման եւ հետազոտման խնդիրների վրա, վերջապես հասավ Հայաստան՝ ներկայացվելով «Վաղվա քաղաքը» նախագծում։

Սակայն իմ մտքով անգամ չէր կարող անցնել, թե միջազգային նման ցուցահանդեսը, որին մասնակցում եւ աջակցում էին աշխարհի բազմաթիվ հայտնի եւ հեղինակավոր թանգարաններ ու հետազոտողներ, ինչպիսի անտարբերության եւ խոչընդոտների պետք է հանդիպեր Երեւանում։

Ցուցահանդեսը կայացավ եւ ունեցավ տեղային, ինչպես նաեւ միջազգային մեծ արձագանք, ունեցավ առանձին ծրագիր՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, ունեցավ աջակցություն դրսի, ինչպես նաեւ ներսի մշակութային հիմնադրամների կողմից, որոնց թվում էր նաեւ «Իմ քայլը» հիմնադրամը, սակայն ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, դեսպաններ, պետական պաշտոնյաներ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեից ներկա էր միայն աուդիտի ղեկավարը եւ ընկերս՝ Մարտուն Գրիգորյանը։

Օգոստոսի 2-ին կայանալու է ճարտարապետության թանգարանի տնօրենի մրցույթը, որին ես որոշել եմ չներկայանալ, քանի որ փաստաթղթերս հանձնելուց հետո տեղեկացա մրցույթի ձեւաչափի եւ վերջնական որոշման կայացման վերաբերյալ որոշ մանրամասների, ինչպես նաեւ ինձ հայտնի դարձավ, որ կա ցանկալի թեկնածու՝ ի դեմս հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի։

Ես չեմ պատրաստվում մասնակցել նախապես կանխորոշված էժանագին թատրոնին, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքաշինության կոմիտեն չունի թանգարանային գործունեության հետ կապ ունեցող գեթ մեկ կոմպետենտ մասնագետ։

Կոմիտեի ղեկավարի հետ երկրորդ հպանցիկ շփման ժամանակ նա իր վերաբերմունքն արդեն արտահայտեց, թե՛ իմ գործունեության, թե՛ թանգարանի զարգացման իր տեսլականի մասին։ Մեջբերում․ «Ընկեր ջան, դու էդ քո մոդեռնիզմ-շմոդեռնիզմը թարգի։ Մենք պետք է զբաղվենք հայկական ճարտարապետության պրոպագանդմամբ»: Զավեշտալին այն է, որ տվյալ անձնավորությունը, ըստ երեւույթին, անտեղյակ է, որ մոդեռնիզմը 20-րդ դարի հայկական ճարտարապետության գերակա մասն է, եւ նրա վերջին տարիների համաշխարհային հետաքրքրության եւ հետազոտության առարկա դառնալու հարցում ես անձնապես ունեցել եմ բավականին մեծ ներդրում։

Այսպիսով, ես հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու թանգարանի տնօրենի համար հայտարարված մրցույթին։ Հանրությունը լավատեղյակ է, թե ինչպես է փոփոխվել թանգարանը՝ իմ տնօրինության ժամանակահատվածում, եւ ծանոթ է իմ գործունեությանը եւ կարողություններին։ Ովքեր տեղյակ չեն ու ցանկանում են տեղեկանալ, ապա «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը դեռեւս ընթանում է։

Հ․Գ․ Այս մեկ տարին ինձ համար լուրջ փորձառություն էր պետական համակարգում պաշտոնավարելու առումով։ Ինձ համար հասկանալի դարձավ, որ հետհեղափոխական պետական համակարգը պատրաստ չէ յուրացնելու եւ ներգրավելու նախահեղափոխական ժամանակաշրջանում կարծրացած պետական համակարգին զուգահեռ գործող եւ իմաստներ արտադրող, ինչպես նաեւ ոլորտում ինստիտուցիոնալ նոր պատկերացումներ առաջարկող անձանց եւ խմբերին։ Համակարգը կարիք ունի կոնցեպտուալ առումով արմատական եւ անհապաղ փոփոխությունների, քանի որ այն դեռեւս շարունակում է գործել հին, նախահեղափոխական մեթոդներով, աշխատակազմերով, կաշկանդող եւ ոչ էֆեկտիվ օրենքներով։

Վերջերս ընկերներիցս մեկը, որը եւս ստանձնել է պետական մարմիններում աշխատելու պարտավորություն, շատ դիպուկ բնորոշեց պետական համակարգը, որպես «անմրցունակ գործազուրկ»։ Երբ խոսվում է սաբոտաժից, եւ որի ազդեդցությունը իրապես զգացվում է մեր իրականության մեջ, այդտեղ քաղաքական դավադրություն փնտրելուց առաջ նախ պետք է անդրադառնալ բուն սաբոտաժ իրականացնող համակարգին։

Նախ եւ առաջ պետք է վերանայվի պետական համակարգի, պետական կառույցների աշխատանքի փիլիսոփայությունը, որ այն ձեռքը պարզված խեղճ ու կրակ ուզվորի կարգավիճակից կարողանա դառնալ՝ պրոակտիվ, եւ բաց լինի անհատական ներդրումների եւ նախաձեռնությունների համար, դիմացինի մեջ գող տեսնելու մոտեցումից վերափոխվի մասնագիտական կարողություններն ու փորձառությունը գնահատող համակարգի, Ժամանակ սպառող եւ ժամանակ սպանող պետական աշխատակազմերը փոխարինի էֆեկտիվ ու ճկուն, կոմպակտ ու արժանապատիվ աշխատավարձ ստացող աշխատանքային թիմերով։

Պետական կառույցը՝ լինի դա թանգարան, նախարարություն, թե կրթական հաստատություն, պետք է դիտարկի իրեն որպես ոլորտում առաջնային դերակատար։ Դա սկզբունքային ընկալում է, որը պետք է գործի իրապես, այլ ոչ դեկլարատիվ, իսկ դրա համար անհրաժեշտ են արագ եւ ռադիկալ փոփոխություններ, այլապես համակարգը վերարտադրելու է նույն իրականությունը, որի հետ մենք առնչվում ենք խորհրդային լճացման տարիներից ի վեր։