Քոչարյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ. Վիկտոր Սողոմոնյանը՝ նրա վարկանիշի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, հանդիպումներ չեն եղել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշեց, որ ծանոթացել է այդ հարցումների կոնֆիդենցիալ տվյալներին եւ կարող է ասել, որ իրենց համար կանխատեսելի պատկեր կա. «Մենք մեկ տարի առաջ կանխատեսում էինք, որ այս գործընթացների արդյունքում այն կեղծիքը, որ կա նախագահ Քոչարյանի հետ կապված ՝ արյունը, միլիարդները, դուրս է եկել, եւ հիմա կտրուկ փոփոխություն ունենք: ես չեմ կասկածում, որ այդ փոփոխությունը շարունակվելու է: Նախագահ Քոչարյանի դրական ժառանգությունը չենք կարող փոխել: Քոչարյանը պատմության մեջ կմնա առանց այն սին մեղադրանքների, որոնք կային մինչեւ հիմա»,-ասաց նա:
Անդրադառնալով, Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի ժամանակ հնչեցրած «քաղաքական կոնսենսուս մինուս մեկ» արտահայտությանը, Սողոմոնյանն ընդգծեց. «Մենք ունենք շատ բարդ վիճակ, երբ իշխանությունը պատկանում է մեկ մարդու եւ այդ մարդը հավասարակշռված որոշումներ կայացնելուց շատ հեռու է: Այդ մարդը առաջնորդվում է իր ներքին հասկացություններով, որոնք հաճախ շատ պրիմիտիվ են: Այդ մարդը որեւէ կոնսոլիդացիոն ֆորմատի մեջ չի տեղավորվում, բոլորը թշնամի են, բոլորին պետք է պառկացնել ասֆալտին: Ես չեմ կասկածում, որ այդ «կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւը ձեւավորվել է բնական ճանապարհով: Պարզ է, որ մեկ մարդ այսօր սեփականաշնորհել է պետությունը՝ ասելով որ դա ժողովուրդն է արել: Դասական պոպուլիզմի դրսևորում ունենք Հայաստանում, մենք ոչ առաջինն ենք, ոչ վերջինն եք: Դրա դեղամիջոցը հենց այդ բանաձեւն է: Այդ մարդը փորձում է միանձնյա կառավարել երկիրը»,-հայտարարեց Սողոմոնյանը:
Նա նաեւ անդրադարձավ իշխանությունների տված խոստումներին եւ հասարակության ակնկալիքներին.«Դուք չեք խոստացել, որ թոշակները 4-5 հազարով կավելանա, չեք խոստացել 0,11 տոկոս տնտեսական աճ, դուք ասել եք՝ ես կախարդական փայտիկ ունեմ, 20 րոպեում ձեր հարցերը լուծելու եմ: մարդիկ ինչ լսել են, դրան էլ սպասում են»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի