Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համար Ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները Ապարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ Հարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցը Դուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափով Իրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Սա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էր Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում Տեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին Սա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում են Երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցում Բելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Թուրքիային

Մրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել են
Մամուլ

Միջազգային կառույցների ամառային փնթփնթոցը

168.am-ը գրում է.

«Արժույթի միջազգային հիմնադրամը կրկին անտեսեց մեզ։ Ավելի ճիշտ՝ մեր տնտեսությունը՝ իր աճի տեմպերով։ Տեսեք, թե ինչպես դա տեղի ունեցավ։ Չէինք հասցրել ուրախանալ մեր ԿԲ կանխատեսումներով։ Ավելի ճիշտ՝ դրանց փոփոխությունով։ ԿԲ-ն, որ երկու-երեք ամիս առաջ մեր տնտեսության համարյա 6 տոկոսանոց աճ էր կանխատեսում, հանկարծ ավելի լավատես դարձավ։

Աճի կանխատեսումն այս շաբաթից, կարծեմ, 7․6 տոկոս է։ Այս ամենը կատարվում է՝ ի հակառակ համաշխարհային տնտեսության։ Տարվա սկզբից ԱՄՀ-ն ամիս առ ամիս հոռետես է դառնում՝ ենթադրելով, որ համաշխարհային տնտեսական աճը դանդաղում է։ Տարվա սկզբին կանխատեսվում էր 3,5 տոկոսանոց աճ։ Գարնանը թիվը նվազեցվեց՝ 3․3 տոկոս։ Իսկ այս շաբաթ հայտարարվեց, որ տարեկան աճի սպասումը դառնում է 3․2 տոկոս։ Եթե հիշողությունս չի դավաճանում, մեր բոլոր կառավարությունները վստահ են եղել, որ համաշխարհային տնտեսական բացասական գործոնները ոչ մի կապ չունեն մեր տնտեսության հետ։

Միտումը շարունակվում է: Բայց եթե մենք աճում ենք, այն էլ՝ այդքան բարձր տեմպով, ապա ի՞նչ պատճառով է կրճատվում համաշխարհային տնտեսությունը։ Հատկապես, որ աճում է ամերիկյան, Եվրամիության երկրների (սակայն կկրճատվի եվրոգոտու ամենամեծ՝ գերմանական տնտեսությունը), նույնիսկ Ճապոնիայի տնտեսությունը։

Ընդ որում՝ աճում է նախկին կանխատեսումներից առաջանցիկ տեմպով (Բայց սրանց աճի տեմպը մերի հետ համատեղելի չէ։ Նրանց աճը 0․1-0․3 տոկոս է։ Ընդամենը։) Փաստորեն, մեր ենթադրյալ 7․4 տոկոս աճին հակառակվելով՝ կրճատվում է համաշխարհային երկրորդ (որոշ փորձագետների կարծիքով՝ անցած տարվանից՝ առաջին)՝ չինական տնտեսությունը։

Ճիշտ է, նվազումն ընդամենը ենթադրվում է նույն՝ 0․1 տոկոսի չափով։ Բայց դա, պարզվում է՝ բավարար է համաշխարհային տենդենցների համար։ Մեր արևմտամետներին կարող է ուրախացնել այն փաստը, որ ԱՄՀ-ն ենթադրում է, որ Ռուսաստանի տնտեսության աճը կդանդաղի 0․4 տոկոսով։

Հակասություն կարելի է համարել այն, որ զուգահեռաբար խոսվում է նավթի գների աճի մասին՝ մեկ բարելը 5- 5․5 դոլարի չափով։ Բայց արևմտամետներից ամենահեղափոխականներին, հարկավ, կվշտացնի այն, որ միջազգային մեկ այլ ֆինանսական կառույց՝ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը, տխուր փաստեր է ենթադրում Ուկրաինայի համար։

Նախկինում կանխատեսված 3 տոկոսանոց աճը վերահաշվարկվել է՝ դառնալով 2.5։ Պատճառ-փաստարկումները թունդ հակահեղափոխական են՝ պատճառն այն «քաղաքական անորոշությունն է, որ առաջացել նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում»։

Ավելին, որպես երկրորդ լուրջ փաստարկ՝ նշվում է ավանդական արտաքին տնտեսական գործընկերների հետ առևտրային կապերի կրճատումը։ Ոչ այսքան մանրամասն բացատրությամբ՝ նույն կարծիքին է ԱՄՀ-ն։ Այս կառույցը լրացուցիչ հաշվարկել է նաև, որ այս տարի կրճատվելու են նաև համաշխարհային առևտրի նախկինում ենթադրված ծավալները։ Ինչը, իհարկե, տնտեսական աճի տեմպերի անկման հետևանք է։

«Լավ, բայց ինչո՞ւ է համաշխարհային տնտեսությունն իր տնտեսական գործընթացներով այսքան հակառակ մերին» հարցը մի քանի բացատրություն-պատասխան ունի։ Առաջինն ԱՄՆ-Չինաստան տնտեսական ու առևտրային տարաձայնություններն են, որ մեր հետ կապ չունի։ Երկրորդը հանրահայտ «Բրեքսիտն» է, որ մեծբրիտանական քաղաքական վերջին գործընթացներով ավելի ու ավելի է հստակեցվում՝ իր հոկտեմբերյան վերջնաժամկետով։ Այս մեկ պատճառն էլ ոչ մեր, ոչ մեր տնտեսության հետ կապ չունի։ Երրորդ պատճառն աշխարհագրորեն անհամեմատ ավելի մոտիկ է։ Խոսքը Պարսկական ծոցի ճգնաժամի մասին է։

Հնարավոր է, որ այս երրորդ պատճառն ինչ-որ կապ ունի մեր տնտեսության հետ։ Բայց միևնույն է՝ բոլոր երեք պատճառներն էլ ձևավորելով համաշխարհային տնտեսության նեգատիվ գործընթաց՝ համապատասխանաբար ազդելու են մեր տնտեսական կյանքի վրա։ Կարելի է փնթփնթալ՝ ասելով՝ «Հայի բախտ է»։ Մի քանի տարի առաջ նախկին վարչապետներից մեկը խիստ վշտացած խորհուրդ էր տալիս չնկատել համաշխարհային տենդենցները, որպեսզի այն չազդի մեր տնտեսության վրա։

Տնտեսություն, որի աճի ապահովման համար իր կառավարությունը վիթխարի աշխատանք էր կատարել։ Իր կարծիքով, իհարկե։ Փաստորեն միջազգային տնտեսական կյանքին ինտեգրված լինելն իր բացասական կողմերն էլ ունի։

Հ.Գ․ ԱՄՀ հուլիսյան «տխուր» կանխատեսումների փաստն ամենաշատը բելառուսական մամուլին է «ոգևորել»։ Այդ երկրի տնտեսական կյանքին անդրադարձ չկա։ Գուցե մե՞նք էլ մխիթարվենք դրանով»։