Քոչարյանի գույքի կալանքից ոչ Քոչարյանի մեղադրանքն է հաստատվելու, ոչ էլ փոխվելու. Խուդոյան
Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցի լուծումը որևէ կերպ չի անդրադառնալու բուն գործի քննության վրա։ Նման կարծիք այսօր՝ հուլիսի 24–ին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նրա խոսքով՝ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատախազների պատճառաբանությունները զավեշտալի են.
«Ակնհայտ կոպիտ խախտումներով դեռևս նախորդ տարվանից այդ պրոցեսն ընթանում է, ես տրամաբանությունը չեմ հասկանում այդպիսի խախտումները պաշտպանելու, որովհետև գործի բովանդակային քննության վրա այն չի անդրադառնալու, այսինքն դրանից ոչ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքն է հաստատվելու, ոչ էլ փոխվելու, պարզապես սա նախորդ տարվանից սկսված իրավական տարբեր գործիքներով Ռաբերտ Քոչարյանին ճնշումների ենթարկելու տրամաբանության մեջ է տեղավորվում»,–ասաց նա։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 24–ին կայացավ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննությունը։
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7–ին որոշում էր կայացրել և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախատումը, իսկ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել։
Դատախազությունը, սակայն համարում է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է և բողոքարկել է այս որոշումը։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի