«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման տեմպերը դանդաղ են, մարդիկ էլ աշխատավարձ չեն ստացել
«Փաստը» գրում է. Տևական ժամանակ է՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հետ կապված ոչ մի նոր զարգացում ու տեղաշարժ չկա. Իշխանությունների այն հայտարարությունները, որ այնտեղ տարիներ ի վեր տեղի են ունեցել զանգվածային չարաշահումներ ու յուրացումներ, թվում է, մղվել են երրորդական պլան: Սակայն ոչ պակաս ծանր է աշխատողների վիճակը:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ճանապարհի շինաշխատանքներ իրականացրած ՍՊԸ-ների աշխատակիցները չեն ստացել իրենց մոտ 7-8 ամսվա աշխատավարձը և բողոքի հերթական ցույցին են նախապատրաստվում: Նրանք հատկապես անհանգստացած են, որ իշխանությունները հարցին նայում են մատների արանքից և ամեն բան բարդում երբեմնի պատասխանատուների վրա՝ մոռանալով, որ մոտ 1,5 տարի է՝ իշխանության են եկել, այնինչ ոչ միայն կոնկրետ քայլեր այս ուղղությամբ չեն արվել, այլև լուծումները, կարծես, չեն էլ երևում:
Ի դեպ՝ «Հյուսիս-հարավ»-ի շինաշխատանքներն, աշխատակիցների փոխանցմամբ, ընթանում են բավականին դանդաղ և նախատեսված ժամկետներում մայրուղին միանշանակ չի հանձնվի շահագործման:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի