Իշխանափոխությունից հետո տնտեսական խնդիրներն ու ռիսկերն ավելացել են
«168 ժամ» թերթը գրում է.
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի դրական լույսի ներքո ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացումները, միևնույն է, դրանից տնտեսական իրավիճակը չի լավանա: Իշխանափոխությունից հետո տնտեսության խնդիրներն ու ռիսկերը ոչ միայն չեն պակասել, այլև մի բան էլ ավելացել են:
Դրանք գրեթե ամենուրեք են, կապված ինչպես տնտեսության կառուցվածքի, այնպես էլ ներդրումային գրավչության, ֆինանսական կարիքների, արտահանման, ներդրումների և բազմաթիվ այլ երևույթների հետ: Իսկ այն, որ տնտեսության մեջ աճ է գրանցվում, դեռ ոչինչ չի նշանակում: Աճ էլ կա, աճ էլ:
Հայաստանի տնտեսության մրցակցային միջավայրի բարելավման, մենաշնորհների վերացման վերաբերյալ ժամանակին արված հայտարարություններն ըստ էության հայտարարություն էլ մնում են: Դրանից տնտեսության մեջ ու ապրանքային շուկաներում էական տեղաշարժեր առայժմ չեն նկատվում:
Առաջվա նման տնտեսական միջավայրում պահպանվում է բարձր կենտրոնացվածությունը, նոր խաղացողներ, որպես այդպիսիք, չկան կամ շատ քիչ են, տնտեսական գործընթացները դանդաղ են տեղից շարժվում, ներդրումային ծրագրերը սակավ են, չկան առարկայական բարեփոխումներ, եթե նույնիսկ կան էլ, ապա արդյունքներն առայժմ տեսանելի չեն, չնայած իշխանափոխությունից և քաղաքական վերջին վերադասավորումներից հետո քիչ ժամանակ չի անցել:
Ավելի քանի մեկ տարի պահանջվեց հարկային փոփոխությունների փաթեթն ամբողջացնելու համար: Ու չնայած դրա հետ ժամանակին շատ մեծ հույսեր էին կապում, հիմա այդ հույսն էլ կարծես չկա: Կառավարությունն էլ չի շտապում այդ փոփոխությունները կյանքի կոչել: Ինչպես հայտնի է, օրենսգրքի հիմնական դրույթները գործողության մեջ կմտնեն հաջորդ տարվանից: Այդպես է որոշվել, որովհետև կան մտավախություններ պետական բյուջեի եկամուտների հետ կապված:
Չնայած բազմաթիվ քննադատություններին, այնուհանդերձ կառավարությունը նախընտրեց բյուջեի հաշվին լավություն անել հասարակության համեմատաբար հարուստ խմբերին, ինչի հետևանքով պետական գանձարանը ստիպված կլինի կորցնել մի քանի տասնյակ միլիարդ դրամ: Ու դեռ հարց է, թե դա որքանով կարդարացնի այն տնտեսական սպասելիքները, որոնք փայփայում է քաղաքական իշխանությունը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի