«Հորեղբայրն ասում է՝ ելքը մեկն է». Պարազյան-Կարապետյան կոնֆլիկտն ունի նախապատմություն
«Ժամանակ» թերթը գրում է.
«Մի քանի օր է՝ մամուլն ակտիվորեն քննարկում է գործարար Վահե Պարազյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի միջադեպը։
Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Վահե Պարազյանը «Ժամանակ»-ին պատմել է, որ Կարապետյանների հետ կոնֆլիկտն ունի նախապատմություն։ Տարիներ առաջ իրենք Մոսկվայում շինարարական ընկերություններ են հիմնել, մասնակցել են «Գազպրոմ»-ի տենդերներին, սակայն մի փուլից Սամվել Կարապետյանը պահանջել է բիզնեսը տալ իրենց ու հեռանալ, այլապես խոստանում է «դեպորտ» անել երկրից, բացի բիզնեսից՝ Կարապետյանները պահանջել են նաև վերադարձնել երկու տարվա մեջ աշխատած 10 միլիոն եվրոն։
Օրերս էլ Նարեկ Կարապետյանը կրկին Վահե Պարազյանին կանչել և ասել է, որ հորեղբայրն ասում է, որ ելքը մեկն է՝ կամ 10 միլիոն եվրոն վճարում են, կամ ընտանիքի հետ պրոբլեմ են ունենալու։ Մերժում է եղել, որի պատճառով գործարարը ծեծի է ենթարկվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի