Հայկ Մարությանն ազատվում է «սեւերից». աշխատակազմը 40%-ով նորացվել է. կան «սեւ» ու «սպիտակ» աշխատողներ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետարանում եւ թաղապետարաններում «հնի ու նորի» կամ, ինչպես ասել է դասականը, «սեւերի ու սպիտակների» բաժանումը հասել է գագաթնակետին:
Բանն այն է, որ համայնքային ծառայողների շրջանում ատեստավորում է սկսվել, ինչն արվում է ըստ օրենքի՝ 3 տարին մեկ: Բացի այդ՝ հին ծառայողներին, որոնց թոշակային տարիքը լրացել է (65 տարեկանը), թեեւ օրենքը թույլ է տալիս եւս մեկ տարով երկարացնել աշխատանքային պայմանագիրը, սակայն պայմանագրերը չեն երկարացնում:
Եվ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտնվելուց հետո մեկ տարուց պակաս ժամանակահատվածում քաղաքապետարանի աշխատակազմը մի 40 տոկոսով նորացել է՝ նոր դեմքեր են հայտնվել գրեթե բոլոր վարչություններում: Նրանք բոլորովին այլ կարգավիճակ ունեն՝ ինչպես վայել է «սպիտակ» աշխատողներին՝ սիրված ու գնահատված են, շատ բարձր պարգեւավճարներ են ստանում եւ առհասարակ՝ յուրային են ու դրության տերը:
Իսկ հները ոչ միայն հայտնվել են «սեւերի» ցուցակում, քանի որ նախկինների օրոք աշխատել են՝ կարեւոր չէ, թե ինչ, այլեւ բոլոր առիթներն օգտագործվում են նրանցից ազատվելու համար:
Ամենակարեւորը՝ եթե հին աշխատողները 80-90 տոկոսի չափով պարգեւավճար են ստանում, ապա նորերից ոմանք՝ անգամ 200 տոկոսի չափով: «Պարգեւավճարների ցուցակը որ նայեք, միանգամից կհասկանաք, թե ովքեր են սպիտակները, ովքեր՝ սեւերը»,- ասաց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի