Տավուշում այս տարի քննվել է ապօրինի ծառահատումների հատկանիշով 73 քրեական գործ. Դատախազություն
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում միայն Տավուշի ապօրինի ծառահատումների, ինչպես նաեւ դրանց համակցությամբ պաշտոնեական հանցագործությունների հոդվածների հատկանիշներով քննվել է 73 քրեական գործ, որոնցից 14 քրեական գործ փոխանցվել է 2018 թվականից, իսկ 59 քրեական գործ հարուցվել է հաշվետու ժամանակաշրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Նշված 73 քրեական գործերից 16 քրեական գործ՝ 17 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, 4 քրեական գործի վարույթը կարճվել է, 25 քրեական գործի վարույթ կասեցվել է (հանցագործություն կատարած անձը հայտնի չլինելու հիմքով), 2 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ 8 քրեական գործ միացվել է 1 վարույթում:
Նշված ժամանակաշրջանում պաշտոնական հանցագործությունների (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, կաշառք ստանալու, պաշտոնեական անփութության) հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի համակցությամբ, հարուցվել են 14 քրեական գործեր: Դրանցով 8 պաշտոնատար անձի («Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահներ) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն), որոնցից 2 քրեական գործ 2 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի տարբեր մասերով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ովքեր մեղադրյալներ են ներգրավվել 1 քրեական գործի քննության շրջանակներում («Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի մասնաճյուղում 2018 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստով, նշված քրեական գործը գտնվում է քննության փուլում):
Վարույթում գտնվող 73 քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 395.643.850 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 4.202.860 ՀՀ դրամը:
6.250.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով բավարարվել են հայցադիմումներ եւ կատարողական թերթերն ուղարկվել են ԴԱՀԿ»,- գրել է նա:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի