Դանակահարություն Երեւանում
Հուլիսի 9-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նույն օրը Քաջազնունի փողոցում գործող սուպերմարկետի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, այնուհետև ժամը 22.05-ին հիվանդանոցից էր հաղորդում ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Նար-Դոսի փողոցի 18-ամյա բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 21.00-ին, նշված սուպերմարկետի մոտ անհայտ անձը, վիճաբանության ժամանակ, սուր-կտորղ-ծակող գործիքով հարվածել է երիտասարդին և պատճառել մարմնական վնասվածք:
Դեպքի վայրի զննությամբ նշված վայրից հայտնաբերվել է մահականման առարկա և ծալովի դանակ:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարմնական վնասվածք հասցնողը Աշտարակ քաղաքի 18-ամյա բնակիչ է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 18-ին, ժամը 14.30-ին, ներկայացել է Մարաշի բաժանմունք, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Կատարվում է քննություն:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի