Զինվորական գործը ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է. մեզ պետք է լինել ամենաինտելեկտուալ բանակը. Փաշինյան
Մեզ անհրաժեշտ է լինել ոչ միայն տարածաշրջանի ամենամարտունակ, այլեւ տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, Արմավիրի զորամասում կուրսատների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա իր խոսքում, դիմելով կուրսանտներին, մասնավորապես, նշեց. «Համոզված եմ ձեր ծնողները, հարազատները ձեզ ծառայության ճանապարհելուց առաջ հորդորներ են տվել, որոնցից կարեւորը եղել է պատվով ու լավ ծառայելը հայրենիքին:
Զինվորական ծառայությունը, զինվորական մասնագիտությունը ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է: Մենք երբեմն զինծառայությունն ընկալելով որպես համազգեստի, կոշիկի, սննդի, նյութատեխնիկական հարցերի համատեքստում, որը շատ կարեւոր է, քատ հաճախ չենք նկատում, որ զինվորական ծառայությունը, զինվորական գործը ամենաինտելեկտուալ գործերից մեկն է: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել դրա վրա:
Ընդհանրապես, ինչն է ժամկետային զինվորական ծառայության անցող զինվորի երկտարյա գործերից մեկը: Զինվորը մտնում է ուսումնական զորամաս, զորամաս եւ ըստ էության, հիմնական բովանդակությունն այն է, որ նա սովորի զինվորական գործ:
Սա նշանակում է, որ բանակում դուք ստանում եք նոր գիտելիքներ, սովորում նոր հմտություններ, որոնք մեծ հաշվով ձեռզ ամբողջ կյանքում կարող են ուղեկցել՝ անկախ նրանից հետո զինվորական գործով կզբաղվեք, թե ոչ:
Զինվորի ծառայության ժամկետը ինչ-որ առումով նաեւ ուսումնառության ժամկետ է: Կառավարության առաջնահերություններից մեկն այն է, որ այդ շրջանը մաքսիմալ արդյունավետ օգտգործենք, որ զինվորը բանակից զորացրվելիս լինի շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակում, քան եղել է մինչեւ այդ»:
Փաշինյանը կոչ արեց ուսումնական զորամասում ծառայելու առիթը բաց չթողնել. «Հարստացրեք ինքներդ ձեզ գիտելիքներով: Փորձեք հասկանալ, թե ինչ է զինվորական գործը: Սա շանս է սովորել, թե ինչ է մարտավարությունը, ինչ է ռազմավարությունը: Իսկ ռազմավարական կամ մարտավարական մտածողությունը միայն զինվորական գործում կիրառվող հմտություն չէ: Զինծառայության ընթացքում ձեռք բերած հմտությունները ձեզ պիտի կարողանան օգնել ողջ կյանի ընթացքում: Հետեւաբար մեր հիմնական խնդիրն է, որ այդ հմտությունները ձեզ ամբողջ կյանքում ուղեկցի:
Հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ ՀՀ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը, հաղթելու հմտությունը: Ես համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի մեջ կա հաղթելու տաղանդը:
Հայաստանի բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, բայց այդ խնդիրը լուծելու համար ճանապարհը այն է, որ Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը: Իսկ դրա համար պետք է Հայաստանի հանրությունը լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ հանրությունը, ՀՀ-ն պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ պետությունը:
Հայրենիքին ծառայությունը ընդամենը երկու տարով ժամկետային զինծառայությունը չէ: Մեզնից յուրաքանչյուրը նորովի է իմաստավորում կյանքը, երբ ծառայում է հայրենիքին՝ անկախ նրանից ժամկետային զինծառայող է, սպա է, նախարար է, գեներալ է, լրագրող է, վարչապետ է, գործարար է, բանվոր է: Չկա ավելի մեծ առաքելություն, քան հայրենիքին ծառայելու առաքելությունը, եւ չկա ավելի մեծ բերկրանք, քան հայրենիքի դրոշի ներքո կրած հաղթանակի բերկրանքը:
Ես տեսնում եմ, որ դուք հաղթող եք, հպարտ եք, դուխով եք, ուժեղ եք եւ դուք զինվոր եք»,- իր խոսքն ամփոփեց վարչապետը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի