ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին դիմելը հիմք չէ, որ գործն առաջին ատյանի դատարանում չքննվի
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը հենց այն գործն է, որի վերաբերյալ անհրաժեշտ է այնպիսի բարձր կարծիք, ինչպիսին է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։
«Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելու գործիքը նոր է մեր իրավական համակարգում, և կարծում եմ, որ սա հենց այն գործն է, որի համար անհրաժեշտ է նման բարձր կարծիք», - նշեց փաստաբանը։
Նրա խոսքով, ՄԻԵԴ-ից և ՎՀ-ից այս գործի վերաբերյալ լինելու է ընդամենը խորհրդատվական կարծիք, իսկ վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է։
Հարցին՝ արդյոք ՄԻԵԴ և ՎՀ դիմելը կարո՞ղ է կասեցնել Քոչարյանի և մյուսների գործով քննությունը ընդհանուր իրավասության դատարանում, փաստաբանը պատասխանեց, որ այդ գործընթացը հիմք չէ գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կասեցնելու համար։
«Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ, գործի քննությունը վերսկսված է, և այն պետք է վերսկսվի ընդհանուր իրավասության դատարանում։ Միակ ձգձգող հանգամանքը պարոն Դանիելյանի աշխատակազմն է, որը գործի նյութերը չի տրամադրել ընդհանուր իրավասության դատարանին, որպեսզի հնարավորություն լինի շարունակել», - ասաց փաստաբանը։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը որոշել էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի