ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը
168.am-ը ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս կհանգուցալուծվի Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը` հաշվի առնելով, որ ըստ Վենետիկի հանձնաժողովի` հունիսի 21-22-ի նիստի արձանագրության, առհասարակ շատ կոշտ գնահատականներ են հնչեցվել դատարանների հետ կապված զարգացումների վերաբերյալ։
Վերջինս ասել է, որ իշխանությունները, տեսնելով, որ որևէ այլ մեթոդ չեն կարողանում օգտագործել ՍԴ անդամներին ստիպելու, որպեսզի նրանք հրաժարական ներկայացնեն, արդեն գործի են դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը` ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ։
«Իշխանությունները ամեն ինչ փորձել են։ Իմ տեղեկություններով` ՍԴ դատավորներին թե՛ առաջարկվել է դիվանագիտական ծառայության անցնել եվրոպական երկրներում, թե՛ տարատեսակ այլ խոստումներ նրանց հետագա պաշտոնավարման վերաբերյալ, թե՛ անգամ անուղղակի սպառնալիքներ են հասցվել նրանց ականջներին»,- ասել է նախկին նախարարը։
«Իշխանությանը մնացել է հին ու բարի մի զենքի գործադրումը՝ ստուգել, կարող է մի բան գտնենք, ու ասում են՝ այդ գործին լծվել է Վալերիյ Օսիպյանը»,- ասել է Ազգային ժողովի նախկին փոխխոսնակն ու հավելել.
«Մասնավորապես՝ 6-րդ վարչության ողջ ռեսուրսները, ըստ տեղեկությունների, դրել, թաքուն փորփրում են Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների անցյալը։ Կարծում եմ՝ իրենք չեն գիտակցում, որ իրենց էլ գուցե թաքուն հետևում են։ Հուսով եմ` պարոն Օսիպյանը կգիտակցի, ու ծանր իրավական հետևանքներ առաջացնող այդ բոլոր «գործողությունները» չեն կարող աննկատ մնալ ու չարձանագրվել՝ ճիշտ պահին ճիշտ կշեռքին դնելու համար»,- եզրափակել է Արփինե Հովհաննիսյանը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է