«Բուժումն իրականացվում է ամբողջությամբ անվճար». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսի 4-ից ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են փոփոխություններ:
Նախկինում հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար` բացառությամբ սոցիալական խմբերի շահառուների, այն իրականացվում էր համավճարային սկզբունքով:
Այժմ արդեն ողջ բնակչության համար` անկախ պացիենտի սոցիալական կարգավիճակից, ներխոռոչային սարքերով` TERAGAM ճառագայթային և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով բուժումն իրականացվում է ամբողջությամբ անվճար:
Իսկ նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությաունների ցանկում ընդգրկված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով (այդ թվում VARIAN սարքով) բուժօգնություն ստացող շահառուների շրջանակը մինչև 7 տարեկանից ընդլայնվել է` հասցնելով մինչև 18տ.։ 2019թ. փետրվարից այս սարքով անվճար կարող էին բուժվել նաև 30.01 և ավելի անապահովության բալ ունեցող նպաստառու ընտանիքի անդամները և 6 այլ խմբերի քաղաքացիներ»։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է