2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում
Հուլիսի 9-10-ը Սամարղանդում տեղի է ունեցել ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը։
Նիստի շրջանակներում քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների՝ մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման ռազմավարության պլանով 2018-2020թթ.-ին նախատեսված 2021-2030թթ. ռազմավարության նախագիծը։
Նիստի մասնակիցներն անդրադարձել են միասնական «Մետաքսի ճանապարհ» վիզայի (շենգեն վիզայի սկզբունքով) ներդրման հնարավորություններին, ինչպես նաև քննարկել ԱՊՀ անդամ պետությունների ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպման առաջարկությունը։
Հայկական կողմի առաջարկով, 2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Զբոսաշրջության խորհրդի հաջորդ նախագահող երկիր նախատեսվում է Հայաստանը։
Նիստի շրջանակներում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների 1-ին ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսը և «Զբոսաշրջությունը ԱՊՀ երկրներում և տարածաշրջանային համագործակցությունը․ նոր մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային գիտագործնական սեմինարը։ Ցուցահանդեսին մասնակցություն է ապահովել Տուրիզմի հայկական ֆեդերացիան, իսկ սեմինարին՝ Տուրիզմի հայկական ինստիտուտը։
ԱՊՀ անդամ պետությունների 1-ին ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի և Ուզբեկստանի մասնավոր հատվածի ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության 3 պայմանագիր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...