Պատգամավորը բացել է փակագծերը տրանսպորտի ոլորտի բարեփոխումների մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ, անհրաժեշտություն առաջանալու դեպքում, իրեն առընթեր կստեղծվի աշխատանքային խումբ, եւ, ամենայն հավանականությամբ, ամիսը մեկ անգամ, պատասխանատու կառույցներից բացի, տրանսպորտի հարցերի քննարկումներին կմասնակցեն նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ մեկնաբանելով հնարավոր բարեփոխումները տրանսպորտի ոլորտում։
Նա տեղեկացրել է, որ նման մի հանդիպում արդեն կայացել է։ «Այն ընթացել է բավական արդյունավետ։ Ես հույս ունեմ, որ նման հանդիպումներում մենք կկարողանանք մշակել երկարաժամկետ հայեցակարգ եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ռազմավարություն մեր երկրում։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է վարչապետի բարեփոխումների պլանը, որոնք առաջիկա մեկ կամ երկու ամսում պետք է նախաձեռնվեն կառավարության եւ խորհրդարանի կողմից։ Խոսքը բալային համակարգ մտցնելու մասին է»,- ասել է Գաբրիելյանը։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է