Կանանց հիմնական խնդիրը ՀՀ մարզերում աշխատանքի բացակայությունն է. փոխնախարար
Մայիս-հունիսին Հայաստանի 10 մարզերում 56 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներին մասնակցել է 175 քաղաքացի։ Այս մասին Երեւանում, Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնած քննարկումների ընթացքում, հուլիսի 16-ին ասաց փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նշեց, որ նրանք դրա համար անցել են 1765 կիլոմետր։ «Հայաստանը փոքր է, բայց ոչ այնքան, եւ եթե մենք որոշել ենք ճանապարհ ընկնել, ապա մենք շատ բան կտեսնենք... Մարզերում մարդկանց հիմնական խնդիրներն աշխատանքի տեղավորվելու եւ զբաղվածության հարցերն են, սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես նաեւ առողջապահության, կրթության, գենդերային խտրականության, որոշումների կայացմանը կանանց ներգրավվածության ցածր մակարդակի եւ բռնության հարցերը»,- ասել է Անդրեասյանը։
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ամենից հաճախ իրենց այցելությունների ընթացքում շոշափվել եւ քննարկվել է աշխատանք ունենալու խնդիրը։ Մասնավորապես, փոխնախարարի խոսքով՝ մարդիկ դժգոհել են աշխատանքի բացակայությունից եւ ըստ մասնագիտության աշխատելու հնարավորության սահմանափակությունից։
Լրագրողների հարցին, թե Հայաստանի որ մարզում են կանայք ավելի հաճախ ենթարկվում բռնության եւ որտեղ են նրանց իրավունքներն ավելի շատ խախտվում, փոխնախարարը դժվարացել է պատասխանել՝ ասելով, որ որեւէ պաշտոնական տվյալ չունեն։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է