Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է «Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվան ֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ Հայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվել Եվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները Կրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալ Եվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. Մակրոն Շիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներ Արաղչին մեկնում է Թուրքիա Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին Երկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետը Մենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ Մխիթարյան

Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկմանՉկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». ՄիրզոյանՏեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներինՄիջուկային համաձայնագրի համար «ժամանակը սպառվում է». ԹրամփԱՄՆ-ը Վենեսուելային կհանձնի առգրավված լցանավերից մեկըԹուրքական հետախուզությունը հայտնել է իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին. TRTՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինիՆորագյուղում նորարարական թաղամաս է լինելու. շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համարՈւկրաինական պատերազմի դադարեցման բանակցություններում տարածքային հարցը մնում է չլուծվածԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. ՄիրզոյանԱնհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքներ ևս 3 ամիս կստանան 300–հազարական դրամի աջակցությունԿուսումնասիրվի Սյունիքի 55 բնակավայրերում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հարցըՄիրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել Հայաստանի նվերը՝ «Դատաստանագիրք»-ըԿառավարության 2026 թվականի հունվարի 29-ի հերթական նիստը (ուղիղ)207 իրավախախտում՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում«Քրիստին» փոթորիկը Պորտուգալիայից հասել է ԻսպանիաՇարունակվում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներըԵրևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
Հայաստան

Նոր ՋԷԿ-ի պայմանագիրը վերաբանակցվել է, տարեկան 6.4 մլն դոլարի խնայողություն է ապահովվել. պարզաբանում

Երեւանում նոր 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի պայմանագիրը վերաբանակցվել է, տարեկան 6.4 մլն դոլարի խնայողություն է ապահովվել: Այս մասին պարզաբանում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Նշենք, որ օրերս Երեւանում մեկնարկեց նոր 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։


Մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՋԷԿ-ի կառուցումը մեկնարկել է դեռեւս 2017 թվականին եւ որ «նոր իշխանությունը սեփականաշնորհում է նախորդ իշխանության աշխատանքը»։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պարզաբանման մեջ նաեւ ասվում է.

«ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2017 թվականի մարտի 17-ին Երեւան ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել նոր ջերմային կայանի կառուցման հիմնարկեքի արարողություն, սակայն դրանից ոչ առաջ եւ ոչ էլ հետո որեւէ շինարարական աշխատանք չէր իրականացվել, թե ինչու եւ ինչ պատճառներով չեն իրականացվել վերոնշյալ աշխատանքները՝ մեկնաբանությունը թողնում ենք հանրության դատին:

2018 թվականի հունիսին՝ իշխանափոխությունից հետո, «Ռենկո» ՍպԱ ընկերության ղեկավարությունը դիմել էր գործող կառավարությանը առաջարկությամբ՝ ֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջների ու պայմանների քննարկման համար, ինչը ընդունվել էր ներկայիս իշխանության կողմից եւ համաձայնագիրը վերաբանակցվել էր՝ հաշվի առնելու համար վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջները։

Բանակցությունները ավարտվել են 2018 թվականի սեպտեմբերին, որից հետո 2018 թվականի նոյեմբերի 13-ին սահմանված կարգով այն վերակնքվել էր փոփոխված եւ վերաշարադրված տեսքով: Վերաբանակցվել էր նաեւ համաձայնագրով նախատեսված սակագինը, ինչի արդյունքում փոփոխված եւ վերաշարադրված շրջանակային համաձայնագրի կնքման պահի դրությամբ գործող գազի գների պարագայում սակագինը նվազեցվել էր 6.02 ԱՄՆ ցենտից մեկ կՎտժ-ի դիմաց՝ մինչեւ 5.7 ԱՄՆ ցենտ, որի արդյունքում տարեկան կտրվածքով 6.4 միլիոն դոլարի խնայողություն է ապահովվել:

2019 թվականի փետրվարի 28-ին ՀՀ կառավարության եւ վարկատուների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Ասիական զարգացման բանկի, Դի-Ի-Ջի Դոյչե Ինվեստիցիոնս ունդ Էնթվիկլունսգեզելշաֆտ կազմակերպության եւ ՆԱԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամի հետ կնքվել է ուղղակի պայմանագիր: Ֆինանսավորման ամփոփումը տեղի է ունեցել 2019թ-ի հունիսի 14-ին:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ծրագրի կատարման որեւէ ուշացում կամ գործընթացի կասեցում չի եղել, բանակցությունները տեւել են մոտավորապես 2 ամիս, ծրագիրը փոփոխության չի ենթարկվել, շինարարական աշխատանքները ինտենսիվ ձեւով սկսվել են 2019 թվականի մարտից եւ որեւէ ձեւական բնույթ չեն կրում:

Տեղեկացնում ենք, որ ծրագրի ընդհանուր արժողությունը կազմում է շուրջ 256 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 93.4 մլն. ԱՄՆ դոլարի չափով ներդրվել է իտալական «Ռենկո» ՍպԱ-ի եւ «Սիմեստ» ՍպԱ-ի եւ գերմանական Սիմենս Փրոջեքթ Վերչըրս ԳմբՀ ընկերությունների կողմից, իսկ մնացած գումարը ներգրավվելու է կառուցապատողի կողմից վերը նշված վարկային կազմակերպություններից:

Շինարարությունում ներգրավված է լինելու շուրջ 1000 աշխատող: Կառուցապատման ժամկետը Շրջանակային համաձայնագրի համաձայն կազմում է 25 ամիս: