Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Սկանդալային պաշտոնյան ազատվեց աշխատանքից

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) սկանդալային պաշտոնյայի մասին 168.am-ի հրապարակումից հետո ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը աշխատանքային օրվա ավարտին իր մոտ շտապ խորհրդակցություն է հրավիրել: Քննարկման է դրվել ՍԱԾ պետի տեղակալ Արսեն Օհանյանի թեման, ինչպես նաև ծառայության աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանին ազատել-չազատելու խնդիրը: Բուռն քննարկման արդյունքում որոշում է կայացվել, որ պաշտոնից պիտի հեռանա ծառայության պետի տեղակալ Ա. Օհանյանը: Եվ քիչ առաջ, հավանաբար, վարչապետի աշխատակազմից վերջնական հաստատումը ստանալուց հետո, ոլորտը համակարգող նախարար Զարուհի Բաթոյանը ստորագրեց Արսեն Օհանյանին Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին հրամանը: Թե ի՞նչ է նշվել հեղափոխական պաշտոնյայի ազատման հրամանում որպես հիմք՝ աղբյուրը չցանկացավ բացահայտել, այս մասին կտեղեկանանք առաջիկայում՝ նախարարության պաշտոնական հաղորդագրության բովանդակության միջոցով։

 

Հիշեցնենք՝ մարտ ամսից ՍԱԾ պետ նշանակված Սուրեն Ղամբարյանը, ում ևս հեղափոխական պաշտոնյաններն էին համակարգ բերել, սկսել է դժգոհել մինչ այդ՝ 2018թ. հուլիսից ծառայության պետի տեղակալ աշխատող Արսեն Օհանյանի և աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանի աշխատանքից, նրանք էլ ի պաշտպանություն իրենց կարգավիճակի, դիմել էին վերադաս նախարարին։ Բաթոյանը, սակայն, չէր միջամտել: Այս մասին մեր նախորդ հրապարակման մեջ հաստատել էր նաև նախարար Զ. Բաթոյանը:

Ծառայության ներսում ղեկավար կազմի հարաբերություները հետագայում էլ ավելի են սրվել, բողոքը հասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այն բանից հետո, երբ ծառայության պետը այս երկու ենթականերին զրկել էր «Ֆեյսբուք»-ից և Youtube-ի ալիքից օգտվելու հնարավորությունից:

 

Ստացվում է՝ պետական համակարգի ծառայողի մտահոգությունը իրականում զվարճանքներից զրկելն է եղել, և ոչ այնքան ծառայության ներսում կառուցողական մթնոլորտի բացակայությունը, ինչը կհանգեցներ անարդյունավետ աշխատանքի:

Իսկ Սոցիալական ապահովության ծառայությունը, հիշեցնենք, բանակից հետո երկրորդ կարևորագույն ոլորտն է համարվում, որտեղ մուտք է գործում պետբյուջեի ամենամեծ՝ միլիարդավոր դրամների հասնող գումարը՝ բանակից հետո (շուրջ 30 մլրդ դրամ, այսինքն՝ բյուջեի՝ 30%-ը): Եվ այստեղ, ըստ էության, սոցիալական իրավունքի պաշտպանությունը պիտի ստանան հասարակության խոցելի խմբերը՝ երեխաներ, անապահով ընտանիքները, ծերերը, զինհաշմանդամները ու անօթևանները և ոչ թե հեղափոխական պաշտոնյաները, որոնք իրենց աթոռն ու բարձր աշխատավարձը պահելու համար փաստացի գնացել են ամենաէքստրեմալ քայլերի:

Պարզվում է՝ կառավարությունում ստացված բողոք-նամակներից հետո միջամտություն չի եղել: Եվ ահա, վերջին կաթիլը եղավ այն, որ ծառայության պետից վիրավորված՝ տեղակալ Արսեն Օհանյանն ու աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանը որոշեցին ֆեյսբուքյան գրառումներով իր լուր վարչապետի հանդես գալ ու հանրայնացնել պետական համակարգում եղած միջանձնային կոնֆլիկտը:

Մամուլում դրանց անդրադարձը բուռն քննարկումների պատճառ դարձավ, և այսօր փաստացի հարցը մտավ նախարար Զ. Բաթոյանի օրակարգ, խնդիրը հանգուցալուծվեց ազատման հրամանով:

Առավոտյան Զարուհի Բաթոյանի ստորագրած ազատման հրամանի մասին հաղորդագրությունը կտարածվի լրատվամիջոցներում:

Ի դեպ, Վանիկ Բաբաջանյանի մասով հարցը դեռևս օրակարգում կմնա, գնդակը վարչապետ Փաշինյանի դաշտում է, քանի որ աշատակազմի ղեկավարի նշանակումը վարչապետն է կատարում: Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր կառավարությունից խնդիր է դրված եղել՝ երկուսի հարցն այսօր ևեթ փակել մեկընդմիշտ, սակայն խորհրդակցության մասնակիցները հիմքերը ուսումնասիրելիս խոցելի վիճակում են հայտնվել, որոշվել է առժամանակ սպասել:

Սյուզի Բադոյան

168.am

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում