ԲԴԽ-ում կրքերը չեն հանդարտվում․ գիտնականներն ընդդեմ Նախշուն Տավարացյանի
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երեկ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում նիստ է հրավիրվել, եւ ԲԴԽ գիտնական անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Գրիգոր Բեքմեզյանը բարձրացրել են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հարցը:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գիտնական անդամները ասել են, որ 2018 թվականի նոյեմբերին Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ իրենք պատրաստվում են քննել այդ դիմումը եւ ԲԴԽ-ի հուլիսի 15-ի օրակարգում ներառել են Նախշուն Տավարացյանի հարցը:
Ի պատասխան` Նախշուն Տավարացյանն առարկել է` ասելով. «Ես, դատական օրենսգրքի համաձայն, իմ պաշտոնը ստանձնել եմ 2019 թվականի հուլիսի 11-ին, դարձել եմ լիարժեք ԲԴԽ անդամ եւ երդում տալուց հետո Ձեզ հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, ուստի հետաքրքիր է` Դուք ինչ դիմում եք ուզում քննարկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է