Վրաստանի նախագահի հայտարարությունն ուղիղ կերպով կարող է վերաբերել նաեւ Հայաստանին
«168 ժամ» թերթը գրում է.
«Վրաստանի նախագահը երկու նպատակով է արել նման հայտարարություն։ Առաջինը՝ վրաց նախագահը նկատի ունի աջակցություն բոլոր այն գործընկեր երկրներից, որոնք կարող են ստանձնել այդ դրական դերակատարությունը Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ։
Այդ հայտարարությունն ուղիղ կերպով կարող է վերաբերել նաեւ Հայաստանին, քանի որ Հայաստանի համար Վրաստանը կարեւոր հարեւան է, դեպի Եվրոպա տանող՝ Հայաստանի համար միակ բաց ճանապարհը, առեւտրային եւ տարածաշրջանային տարանցիկ առանցքային գործընկեր եւ պարզապես հարեւան երկիր, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանն ու Ռուսաստանը ԵՏՄ անդամներ են, հայ-ռուսական առեւտրաշրջանառությունը, արտահանումն ու ներմուծումը դեպի այս ուղղություն տեղի է ունենում Վրաստանի միջոցով, քանի որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Ռուսաստանի եւ ԵՏՄ որեւէ երկրի հետ»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել վրացի նախկին պաշտոնյա, քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, թե Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ակնկալում է գործընկերների աջակցությունը։
Նա նշել է, որ այս բարդ տարածաշրջանային քաղաքական իրավիճակը Հայաստանին դրել է մի իրավիճակի մեջ, երբ այս հարաբերությունների սրումն ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար։ «Եվ, այո, Հայաստանը ցանկության դեպքում կարող է միջնորդական ջանքեր իրականացնել»,- ասել է նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է