Նիկոլ Փաշինյանը մեսիջներ է հղում Սամվել Բաբայանին. Փաշինյանը փոխել է կարծիքը
«Փաստ» թերթը գրում է.
Հուլիսի 14-ին Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը եւ Վլադիմիր Վարդանյանը: Վարդանյանն ասել է, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ի սկզբանե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փորձել խառնվել Բաբայանի հետ կապված գործընթացներին եւ նրա նախաձեռնած ստորագրահավաքին, սակայն հետագա զարգացումներից եւ արված հայտարարություններից ակնհայտ է դարձել, որ Բաբայանի թիվ մեկ թիրախն իրականում ոչ թե Արցախի, այլ ՀՀ իշխանություններն են, հենց դա է ստիպել ՀՀ իշխանություններին՝ ի դեմս վարչապետի, դիրքորոշում արտահայտել։
Փաշինյանը գիտակցում է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, դա վերաբերում է ոչ միայն արտաքին, այլեւ ներքին անվտանգությանը, եւ այս պարագայում ՀՀ միջամտությունն Արցախի անվտանգության ներքին եւ արտաքին սպառնալիքների չեզոքացման հարցում դարձել է օրակարգային։
Հենց դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանն այս փուլում իր կանխարգելիչ մեսիջներն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի միջոցով է հասցնում։
Հիշեցնենք, որ մինչ այս տարածվել էր նաեւ Արցախի ԱԱԾ հայտնի հայտարարությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է