Փայլան. «Այն մարդկանց, ովքեր ոգևորված են S-400-ների առքով, խորհուրդ եմ տալիս կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter միկրոբլոգում մի քանի գրառում է արել Թուրքիաի կողմից Ռուսաստանից գնված «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին։
Փայլանը հանրության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան Ռուսաստանից գնում է 25մլրդ դոլար արժողությամբ զենք, այն դեպքում, երբ երկրում առկա են բազմաթիվ տնտեսական խնդիրներ։
Փայլանը նաև նկատել է տվել, որ վերջերս ռուս-թուրքական գործարքների պատճառով Թուրքիան կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից.
«Այն մարդիկ ովքեր, ոգևորված են S-400-ների առքով, ինչպես նաև Ռուսաստանից Թուրքիայի կախվածությամբ, խորհուրդ եմ տալիս կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը։ Կամ էլ թող նրանք ուշադրություն դարձնեն Ուկրաինային և Վրաստանին, որոնք փորձում են ազատվել ռուսական կախվածությունից։ Մենք, անշուշտ, պետք է ազատվենք ամերիկյան կախվածությունից, սակայն չպետք է նաև կարկուտի տակ ընկնենք»,-գրել է Փայլանը։
Հաջորդ գրառման մեջ, խոսելով S-400-ների բարձր գնի մասին, Փայլանը նշում է, որ բնական գազի հարցով Թուրքիան կախում ունի Ռուսաստանից: Աքքույու ատոմակայանի վերաբերյալ Ռուսաստանի հետ ստորագրած պայմանագիրը երկու անգամ թանկ է S-400-ներից և այն հասնում է 40մլրդ դոլարի։
«Այսուհետ Էրդողանը բանվորների, ծառայողների՝ թոշակ ստանալու պահանջներին ի պատասխան կասի. «Դուք գիտե՞ք, թե S-400-ների համար որքան ենք վճարել»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն արդեն 9-րդ ինքնաթիռն է ուղարկել Թուրքիա, որոնցով մատակարարվել են S-400-ների մասերը։ Գործարքի դեմ հանդես է գալիս ԱՄՆ-ն՝ սպառնալով մի շարք պատժամիջոցներով։
Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է