Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը գաղտնի չէ. այն տրամադրել է մեր եվրոպացի գործընկերը. Ռուբեն Մելիքյան
Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը գաղտնի փաստաթուղթ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը գաղտնի փաստաթուղթ չէ: Այն առկա է Եվրոպայի խորհրդի ներքին ցանցում և հասանելի է եղել սահմանափակ թվով անձանց։ Փաստաթուղթը մեզ տրամադրել է մեր եվրոպացի գործընկերը, և մենք իր համաձայնությամբ ենք հրապարակել այն»,- ասաց նա:
«Փաստաթղթի հրապարակումը հույժ կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն վերաբերում է Հայաստանում մեծ հանրային հնչեցություն ունեցող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի, որոնց վերաբերյալ իշխանությունը «այլ» մոտեցումներ է քարոզել»,-հավելեց նա:
Մելիքյանի խոսքով՝ փաստաթղթի թարգմանությունն իրականացվել է իրենց կազմակերպության մասնագետի կողմից, բացի այդ՝ հրապարակել են բնօրինակը, որպեսզի ցանկության դեպքում մարդիկ կարողանան ծանոթանալ փաստաթղթի անգլերեն տարբերակին:
Հիշեցնենք, որ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունն այսօր առավոտյան սոցցանցում հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի՝ սահմանափակ հասանելիություն ունեցող արձանագրությունը։
Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունում ի թիվս այլ դիտարկումների նշվում է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակությանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար: Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» ձևակերպումների շուրջ վեճը, իսկ Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է