Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետն ազատման դիմում է ներկայացրել
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
Նրա խոսքով՝ Խաչիկ Հակոբյանի աշխատանքից ազատման դիմումը դեռևս չի մակագրվել. «Այս պահին որոշում չկա իրեն աշխատանքից ազատելու»:
Խաչիկ Հակոբյանը 2018թ. դեկտեմբերին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա 2019թ. ապրիլին քաղաքապետի որոշմամբ նշանակվել է աշխատակազմի բնապահպանության վարչության պետ:
2012-2018թթ.-ին Խաչիկ Հակոբյանն աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է