Գնահատական չեմ կարող տալ, միայն կասեմ՝ եթե Մանվել Գրիգորյանը շարունակեր գտնվեր ՔԿՀ-ում, այո՛, խոշտանգում կլիներ. ՄԻ պաշտպան
Այս պահին նման խոշտանգման մասով գնահատական չեմ կարող տալ, միայն կասեմ, որ եթե Մանվել Գրիգորյանը շարունակեր գտնվեր ՔԿՀ-ում, այո, խոշտանգում կլիներ։ Ոչ միայն խոշտանգում, այլ անմարդկային վերաբերմունք, դա միջազգային կանոն է. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ այս հարցում ՄԻՊ-ի դիրքորոշումը ուղիղ համընկնում է ՄԻԵԴ-ի դիրքորոշումներին և հիշեցրեց, որ երբ Մանվել Գրիգորյանը գտնվում էր Նաիրի ԲԿ-ում և նրան տեղափոխեցին ՔԿՀ, իրենք փաստաբանի խնդրանքով անհապաղ այցելեցին Մանվել Գրիգորյանին և ուսումնասիրեցին նրա բժշկական փաստաթղթերը, քանի որ փաստաբանները մտահոգություն էին հնչեցրել, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։
«Մենք ուսումնասիրեցինք բոլոր փաստաթղթերը, այդ թվում նաև քաղաքացիական բժշկի հետազոտությունը, ով նշել էր, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Այստեղ պարզապես ակնհայտ էր, որ ՔԿՀ-ն չունի այն պայմանները, որ կարող է երաշխավորել նրա առողջական վիճակը: Մենք միանգամից հայտարարություն արեցինք, որ պետք է հետ տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց: Իմ հայտարարությունից ժամեր անց տեսա ՄԻԵԴ-ի միջամտությունը և հայտարարությունը, որ նրան պետք է տեղափոխել Նաիրի ԲԿ։ ՄԻԵԴ-ը բառացիորեն մի քանի ժամ հետո հայտարարեց այն, ինչ ես հայտարարել էի մի քանի ժամ առաջ. նույն բանը, որովհետև մենք աշխատում ենք նույն դատարանների սկզբունքներով և անկախ նրանից, թե ինչ հանցանքի մեջ է մեղադրվում մարդը, եթե ՔԿՀ-ն չունի այդ պայմանները, տեղափոխելու նախաձեռնությունը ճիշտ չէր։ Այդ նախաձեռնությունն էր պատճառը, որ ՀՀ-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրեց 39-րդ հոդվածով միջամտություն, որը բացառիկ դեպքերում է անում»,-ասաց նա:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է