Մի քանի օր առաջ այցելել եմ Ռոբերտ Քոչարյանին. Արման Թաթոյան
Մի քանի օր առաջ այցելել եմ Ռոբերտ Քոչարյանին, եւ առհասարակ Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող բոլոր հարցերն իմ ուշադրության կենտրոնում են։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործի և վերջինիս փաստաբանների՝ ՄԻՊ-ին ուղղված դիմումի մասին։
Կոնկրետ գործով դատավորների գործողությունների մասով մտահոգություններին ՄԻՊ-ը տեղյակ է. «Դրանց վերաբերյալ չեմ կարող դիրքորոշում հայտնել, քանի որ մտահոգություններից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորի լիազորություններին: Միայն նշեմ, որ պարոն Ալումյանը հրապարակային դիմել է ինձ, ինչից հետո ես խոսել եմ նրա հետ, պայմանավորվել ենք, որ նա այդ խնդիրների վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնի: Առավել մանրամասն հարցն ուսումանսիրելուց հետո կհասկանանք՝ դա մեր լիազորությունների մեջ է, թե՝ ոչ»:
Թաթոյանն ասաց, որ Քոչարյանի կալանավորումից հետո ինքն այցելել է վերջինիս: Այցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, ՄԻՊ-ի նախաձեռնությամբ՝ նկատի ունենալով պաշտպանական կողմի մտահոգություններով։
«Իմ խնդիրը պահման պայմանների հետ կապված հարցերն են: Դժգոհություններ պահման պայմանների վերաբերյալ չեն ներկայացվել: Առանձնազրույցի մանրամասները չեմ կարող ասել, իսկ ինչ վերաբերում է մտահոգություններին, ապա Քոչարյանը հայտնել է այն նույն մտահոգությունները, որոնք վերաբերում են դատարաններին և որոնց մասին բարձրաձայնում են փաստաբանները»,–ասաց Թաթոյանը՝ հավելելով, թե Քոչարյանին տեղեկացրել է, որ մտահոգությունները չեն գտնվում ՄԻՊ-ի լիազորությունների շրջանակներում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է