Հայաստանն ընդգրկվել է աշխարհի «ամենաաղբաշատ» երկրների տասնյակում
Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ աշխարհը խորտակվում է աղբի մեջ, իսկ թափոնների առաջացման տեմպերը միայն արագանում են, գրում է USA Today-ը՝ ներկայացնելով աշխարհում բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների վարկանշային ցանկը, որտեղ Հայաստանն ընդգրկվել է առաջին տասնյակում:
Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա ամերիկյան Tempo գործակալության իրականացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանն «ամենաաղբաշատ» երկրների ցանկում զբաղեցնում է 6-րդ տեղը:
Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 16,3 տոննա թափոն (2017-ին Հայաստանում ընդհանուր առմամբ հաշվվել է ավելի քան 47 մլն տոննա թափոն):
Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենաշատ աղբ արտադրող երկրների եռյակում են հայտնվել Կանադան (36 տոննա), Բուլղարիան (26,7 տոննա) և ԱՄՆ-ն (26 տոննա):
Տասնյակում են հայտնվել նա Ֆինլանդիան, Էստոնիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգը, Ուկրաինան և Սերբիան:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է