Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններով Կապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ Թանգարանները՝ հանուն կայուն զարգացման Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխությունները Սահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունի Մրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համար Ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները Ապարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ Հարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցը Մեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. Ավինյան Դուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափով

Հրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններ
Հայաստան

«Ազգային օրակարգը» խորհուրդը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, որը վերաբերում է դատական համակարգին, վեթինգին ու Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությանը:

«Ազգային օրակարգ»-ի հայտարարությունում ասվում է.


«Դեռեւս երկու ամիս առաջ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջապակելու կոչը, իսկ մեկ ամիս առաջ էլ՝ Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը Սահմանադրական դատարանի գործող նախագահ՝ հետևողականորեն կոչ անելով Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բոլոր մարմիններին՝ խստագույնս պահպանել Սահմանադրությունը, և թույլ չտալ նրա խախտման միջոցով երկրում գործող իրավակարգի տապալում։

Այս հարցերին անդրադարձել է նաեւ Վենետիկի հանձնաժողովը: Այն իր հունիսի 21-22-ի՝ 119-րդ նստաշրջանում Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո արձանագրվել է, որ Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը մտահոգիչ է, Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը ողջամիտ չէ, և Սահմանադրական դատարանի գործող կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը հստակ եւ աներկբա է:

Զուգահեռաբար, Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ Կառավարությունը պայմանավորվածության են եկել առ այն, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար, և փոխարենը պետք է իրականացնել կարգապահական նորմերի և դատավորների սեփականության հայտարարագրման գործընթացի խստացում՝ գործող օրենսդրության շրջանակներում։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի այս արձանագրությունը եւ եւս մեկ անգամ հույս հայտնում, որ Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բոլոր մարմինները և քաղաքական ուժերը այսուհետ խստագույնս կհետեւեն Սահմանադրությանը, և վտանգի տակ չեն դնի երկրում գործող իրավակարգը։

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի գործող քաղաքական ուժերին՝ համագործակցել երկրում համակարգային դատաիրավական բարեփոխումների իրականացման նպատակով, և միասնական ջանքերով հասնել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը»: