Հայկ Մարության-«Սանիթեք» կոնֆլիկտը նոր թափ է ստանում․ Քաղաքապետը դիմել է դատախազություն
Հայկ Մարության-«Սանիթեք» հակամարտությունը նոր թափ է հավաքում։ hraparak.am-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետը դիմել է գլխավոր դատախազությանն, որպեսզի պարզեն, թե արդյոք 2013-2015թթ. աղբահանության մրցույթների ժամանակ եղե՞լ են կեղծիքներ կամ կոռուպցոին դրսևորումներ, թե՞ ոչ, որպեսզի պայմանագիրը լուծի ոչ թե «Սանիթեքի» կողմից ոչ պատշաճ ծառայություններ մատուցելու հիմքով, այլ մրցույթի ժամանակ կեղծիքներ լինելու: Վարկածն այն է, որ, եթե հետագայում միջազգային արբիտրաժում ՀՀ-ն պարտվի, քաղաքապետն ամբողջ մեղքը կարող է բարդել դատախազության վրա՝ ասելով, որ ինքը մեղավոր չէ, պայմանագիրը լուծել են` հիմք ընդունելով դատախազության կողմից տրված եզրակացությունը կամ դրա հիմա վրա հարուցված քրեական գործը։
Գլխավոր դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունն, որ նման դիմում քաղաքապետը ներկայացրել է՝ նշելով, որ այն ուսումնասիրում են։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ լրագրողների այն դիտարկմանը, թե արդյոք «Սանիթեքի» վերջին օրերին ծառայություններ չմատուցելը կարող է հիմք հանդիսանալ ընկերության հետ պայմանագրի լուծման, քաղաքապետն ասել էր․ «Սա հիմք է հանդիսանում պրոցես սկսելու, որն ընթացքի մեջ է»:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան