Դարանակ գյուղի խմելու ջուրը վարակված է ճիճուներով (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Դարանակ գյուղի բնակիչները ոռոգման և խմելու ջուրը վերցնում են Սևանա լիճ թափվող Մասրիկի վտակ Դարանակ գետից: Ինչպես հայտնում է Էկոլուրը, խմելու ջուրը շագանակագույն երանգ ունի, նրա մեջ տեսանելի է հող, ջրի մեջ որդեր կան։
«Մարտունիի սանէպիդկայանից եկան, բացեցին, որ անալիզ վերցնեն, վա՜յ արին, ջրի մեջ որդ կա: Գնացին, հետո էլ տեղեկություն չունեմ` ինչ արեցին: Ես մառլեն դնում եմ շշերի վրա, քամում, լցնում: Լրիվ երեխեքը ճիճու են կպչում, հետո դեղը նշանակում են, առնում ենք, խմացնում»,- պատմել են բնակիչները:
Դարանակ գետի ջուրը կուտակվում է բաց ջրավազանում, որտեղից խողովակներով մտնում է գյուղ:
«Ջրավազանում կարող է կենդանի ընկնի, սատկի: Մինչ ջրավազան լցվելը բաց առուներից կովերն են խմում, հետո գալիս է, մենք ենք խմում…»,- ասել են բնակիչները:
Գեղամասարի համայնքապետարանից հայտնել են, որ Դարանակի և ևս 11 գյուղի խմելու ջրի խնդիրը լուծելու համար սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում։ Գեղամասարի համայնքապետարանի աշխատակազմի տարածքային զարգացման առաջատար մասնագետ Հայկ Դավեյանն ասել է, որ Դարանակում մոտ 2 կմ 300 մ արտաքին ջրագիծ է կառուցվելու:
««Ավետիսյան շինմոնտաժ» ընկերությունն է անում: Պայմանագիրը կնքվել է օգոստոսի 20-ին: Տվել ենք 80 օր ժամկետ։ Մեխանիկական ֆիլտրացիա է կատարվելու։ Այդպիսով Դարանակ գյուղի խմելու ջրի հարցը հիմնականում կլուծվի»,- ասել է նա։
Մինչև այսօր` սեպտեմբերի 6-ի դրությամբ, Դարանակում խմելու ջրագծի կառուցման աշխատանքները դեռ չեն սկսվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան