Պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց այդ գործընթացում դեռ չկա երկու կողմ. Զոհրաբ Մնացականյան
Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը Թուրքիայի հետ, սակայն այդ առումով դեռևս չեմ կարող ասել, որ գործընթացը ենթադրում է երկու կողմ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների օրակարգը վերաբեռնավորելու հարցին:
«Դժբախտաբար մենք ունենք իրավիճակ, որ այդ ուղղությամբ ունենք ոչ ողջունելի իրողություն: Դա իրողությունն է Ցյուրիխի գործընթացի մերժման, շարունակական շրջապատման, ԼՂ հարցում կողմնակալության և Ցեղասպանության շարունակական ժխտման հարցում»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Ինչ վերաբերում է թուրք-ռուսական համագործակցությունը Սիրիայի հյուսիսում, ԱԳՆ ղեկավարը նշեց. «Մեզ համար Սիրիայի հարցը առավել զգայուն հարց է, և դա մենք արտահայտում ենք նաև մարդասիրական առաքելության գործառույթն ընդգծելու իմաստով: Ինչ վերաբերում է մնացած այլ զարգացումներին՝ դրանք չափազանց դինամիկ են և բազմաշերտ: Մենք առաջնորդվում ենք այդ զգայունությամբ»,- ասաց նա:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան