Փաշինյանին աջակցող հեղափոխական ակտիվիստը ԱՄՆ–ում մեղադրվում է մանկապղծության մեջ (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող իրավապաշտպան, հետաքննող լրագրող, Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնի անդամ Արա Մանուկյանը (Ara K. Manoogian) մեղադրվում է մանկապղծության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Րաֆֆի Շիշոյեանը:
Արա Մանուկյանին 2019 թվականի օգոստոսի 6-ին մեղադրանք է առաջադրվել սեռական հանցագործության, մասնավորապես, մանկապղծության համար: Կալիֆոռնիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ մեղադրանքը վերաբերում է մինչև 14 տարեկան անչափահասների հետ անառակաբարո գործողություններ կատարելուն:
«Սա հրապարակային գրառում և կոչ է բոլոր մարդկանց և կազմակերպություններին՝ իրենց հարաբերությունները սեռական բնույթի հանցագործ Արա Մանուկյանի հետ վերանայելու և իրենց երեխաներին անվտանգ պահելու համար»,- գրել էր ֆեյսբուքյան օգտատերը:
Արա Մանուկյանի նկատմամբ սահմանվել է 1,330,000 դոլարի չափով գրավ և նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Tert.am-ը կապ հաստատեց գրառում կատարած Րաֆֆի Շիշոյեանի հետ, ով հայտնեց, որ փաստաթղթերին ծանոթացել է բաց աղբյուրներից՝ Կալիֆոռնիայի դատարանից և ոստիկանությունից:
«Բավական երկար ժամանակ է ինչ հետևում եմ Արա Մանուկյանի գործունեությանը: Նա ԱՄՆ ամբողջ հայ համայնքին պառակտեց: Այդ գործով նա զբաղվում էր և Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից առաջ, և դրանից հետո: Հիմա նա Փաշինյանի կառավարությանն է աջակցում, դրանից առաջ էլ «Սասնա ծռերին» էր պաշտպանում»,- նշեց Րաֆֆի Շիշոյեանը:
Ստորև ներկայացված են Արա Մանուկյանին առաջադրված մեղադրանքի հոդվածները։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան