Եթե 7.5 անգամ ավելանում է ձեր կնոջ հիմնարկի պետպատվերը, ի՞նչ է դա, եթե ոչ կոռուպցիա. Գ. Թամամյանը՝ Ա. Թորոսյանին
Երբ ինձ առաջարկել են խորհրդականի պաշտոնը, ես առաջին հերթին հրաժարվել եմ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց մանկական օնկոլոգ, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնի վարիչ Գեւորգ Թամամյանը՝ պատասխանելով այն բոլոր պնդումներին, թե իր կողմից առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը տապալելը խորհրդականի պաշտոնից ազատվելու հետ է կապված։
«Երբ ինձ առաջարկել են խորհրդականի պաշտոնը, ես առաջին հերթին հրաժարվել եմ, ասել եմ, որ կան ինձանից ավելի կայացած մարդիկ, եւ նրանք կարող են օգտակար լինել, Արմեն Տանանյանը կարող է լավ խորհրդական լինել, ինչպես նա է տիրապետում ոլորտին, ես երկրորդ մարդ չեմ ճանաչում։ Ես սրա մասին գրել եմ նախարարին, ինչպես ինքն է սիրում, Ֆեյսբուքում»,–նշեց նա։
Գեւորգ Թամամյանի խոսքով՝ նախարար դառնալուց հետո Թորոսյանը 7.5 անգամ ավելացրել է իր կնոջ ղեկավարած «ՄԻԲՍ» բուժկենտրոնին բյուջեից տրված պետպատվերը, որը ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա: Նա շեշտեց՝ այդ բուժկենտորնը մինչեւ նախարար դառնալը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը, ապա փոխանցվեց կնոջը։
«Եթե ձեր պաշտոնավորման ընթացքում միայն մի ծրագրի շրջանակներում 7.5 անգամ ավելանում է ձեր կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 9.5 մլն դառնալով 71. 2 մլն դրամ, դա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա, եւ դրա պատասխանը դուք պետք է տաք»,-նշեց նա:
Գեւորգ Թամամյանը «Աստղիկ» ԲԿ–ի հայտարարությունն այն մասին, որ իրենք ամբողջովին կողմ են նախարարի բարեփոխումներին, պայմանավորում է նախարարությունից ստացած ֆինանսավորմամբ. «2.7 միլիարդ դրամ գիտեք Արսեն Թորոսյանն ո՞ւմ հիվանդանոցի են փոխանցել, կարո՞ղ եք գուշակել: «Աստղիկ» ԲԿ-ին, գիտե՞ք ում է պատկանում, կարող եք նայել՝ Սամվել Ալեքսանյանին: Այս տարի նախորդ տարվա համեմատ 1 միլիարդ դրամով ավելացվել է «Աստղիկ» ԲԿ-ի բյուջեն: Եվ այսօր այդ հիվանդանոցը հայտարարություն տարածեց, որ իրենք ամբողջովին կողմ են նախարարի բարեփոխումներին: Բնական է 1 միլիարդ դրամ ում էլ տաս, կողմ կլինի: Իմիջիայլոց, հետաքրքիր համընկնումով բոլոր մեծ գումարներ ստացած մասնավոր հիմնարկները սկսեցին հայտարարություններ տարածել ի աջակցություն Արսեն Թորոսյանի: Եվ այն պետական հիմնարկներն էլ, իհարկե, որտեղ նախարարի մտերիմներն էին նշանակված պաշտոնների: Շատ հետաքրքիր վաղ անցյալ է հիշեցնում ձեր այս գործելաոճը, պարոնայք»:
Գեւորգ Թամամյանը շեշտում է՝ նախարարի պնդումը, թե հավասարաչափ է բաշխվել, չի համապատասխանում իրականությանը. «Նույն Աստղիկ ԲԿ-ի պետպատվերի եւ թե այլ բուժկենտրոնի պետպատվերի բաշխման շուրջ մեր ֆինանսիստները աշխատում են եւ ցույց կտան, թե ոնց է եղել: Նախարարի աթոռը զբաղեցնող անձ ասում էր՝ հավասարաչափ են բաշխվել: Հավասարաչափ նշանակում է, որ եթե մի ծրագրի շրջանակում իր կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 7.5 անգամ ավելանում է, նշանակում է՝ մյուս հիմնարկներին էլ պետք է 7.5 անգամ ավելանար, իսկ եթե իր կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերն ավելանում է 7.5 անգամ, իսկ մնացածինը՝ 10 տոկոսով, 25 տոկոսով, ինչպե՞ս դա կբացատրեք»։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան