Պետական մարմիններն իրենց կայքերում պետք է տեղադրեն պաշտոնյաների հեռախոսահամարները
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տեղեկատվության ազատության իրավունքի իրացման խնդիրներին։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ցանկացած ժողովրդավար պետությունում առանցքային նշանակություն ունի տեղեկություն ստանալու իրավունքը։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Սահմանադրության ուժով ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատություն:
Կառավարության համար սկզբունքային է տեղեկատվության ազատության իրավունքի իրացման միջոցով կառավարման համակարգի թափանցիկության, մասնակցայնության եւ արդյունավետության ապահովումը։
Հաշվի առնելով այս ոլորտում քաղաքացիների բողոքները՝ ուսումնասիրել ենք պետական մարմինների կայքերում պաշտոնատար անձանց հետ կապ հաստատելու մասին առկա տեղեկատվությունը: Պարզվել է, որ մի շարք պետական մարմինների կայքերում հրապարակված չեն պաշտոնյաների աշխատանքային հեռախոսահամարները եւ էլեկտրոնային փոստի հասցեները կամ դրանք թերի են։ Սա խնդրահարույց է, քանի որ արդյունքում տուժում է կառավարման համակարգի թափանցիկությունը, սահմանափակվում է պետական մարմինների հասանելիությունը եւ դժվարանում է քաղաքացի-պետական մարմին հաղորդակցությունը։
Հանձնարարական եմ ուղարկել պետական գերատեսչություններին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 7-րդ հոդվածում ամրագրված տեղեկությունների մատչելիությունը ու հրապարակայնությունը, ներառյալ պետական մարմինների պաշտոնատար անձանց անունների, ազգանունների, պաշտոնների, աշխատանքի վայրի հեռախոսային համարների, էլեկտրոնային փոստի հասցեների հրապարակումն ապահովելու վերաբերյալ։ Պետական մարմիններին հանձնարարվել է նաեւ իրենց պաշտոնական կայքերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին։
Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողը պետք է հասանելի լինի քաղաքացու համար։ Հանրային իշխանությունը պետք է ապահովի ու պաշտպանի Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված մարդու իրավունքները»:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան