Հավաստիացում. 7 ամսվա ընթացքում տուրիզմի աճը կազմել է 12,1 տոկոս
Տուրիզմի աճը յոթ ամսում, անցյալ տարվա համեմատ, կազմել է 12,1 տոկոս։ Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը՝ ավելացնելով, որ այցելությունների ընդհանուր աճը կազմել է 12,3 տոկոս։
Նրա խոսքով՝ առաջին յոթ ամիսներին այցելությունների թիվը կազմել է 1 մլն 676 հազար մարդ, իսկ զբոսաշրջիկների թիվն այդ ընթացքում կազմել է 770 հազար մարդ։ «Այցելությունների թիվը մեկ տարում կազմել է 3,7 մլն, իսկ զբոսաշրջիկնեի թիվը՝ ավելի քան 1,6 մլն մարդ։ Զբոսաշրջիկների հիմնական շուկաները Հայաստանի համար ավանդաբար մնում են այն երկրները, որտեղ կան մեծ հայկական համայնքներ։ Զբոսաշրջիկների ամենամեծ շուկան Գերմանիան է։ Շատ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան նաեւ Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Իրանից»,- նշել է նա՝ ավելացնելով, որ չունի վիճակագրություն այն մասին, թե ինչ նպատակով է երկիր այցելում այս կամ այն զբոսաշրջիկը։
Նշենք, որ արդեն երկար տարիներ իշխանությունները զբոսաշրջիկ են ներկայացնում նաեւ Հայաստանի քաղաքացիներին, ովքեր ապրում են երկրի սահմաններից դուրս եւ ամռանը գալիս են հանրապետություն։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան