Անձնագրային բոլոր ստորաբաժանումներում մանրը վերադարձնող սարքեր եւ հերթերը կառավարող համակարգեր կներդրվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ծառայությունների 62 մասնաշենքերում ընդհանուր 32.5 քմ մակերեսով տարածքները 6 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությանը՝ այնտեղ մանրը վերադարձնող սարքեր եւ վճարային տերմինալներ (յուրաքանչյուրը 0.5 քառ. մետր մակերեսով) տեղադրելու նպատակով:
Որոշման մեջ նշվում է, որ տարածքն անհատույց օգտագործման նպատակով տրամադրվում է՝ պայմանով, որ մանրը վերադարձնող սարքերից եւ վճարային տերմինալներից բացի ընկերությունը պարտավորվում է անձնագրային եւ վիզաների վարչությունում եւ առավել ծանրաբեռնված տարածքային անձնագրային ծառայություններում անվճար տեղադրել անկանխիկ գանձման ՊՈՍ տերմինալներ եւ առնվազն հերթերի կառավարման 35 համակարգեր՝ ապահովելով դրանց տեխնիկական սպասարկումը:
Ըստ այդմ, բոլոր անձնագրային ստորաբաժանումները կհամալրվեն մանրը վերադարձնող տերմինալներով:
Միաժամանակ կկատարվի եւս մեկ ծրագիր՝ առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության կտեղադրվեն հերթերը կանոնակարգող թվով 35 սարքավորումներ եւ ՊՈՍ տերմինալներ (ընդհանուր արժեքը 59 մլն.),
անձնագրային գործողությունների համար քաղաքացիներից կգանձվի ֆիքսված միջնորդավճար՝ 100 դրամ (ներկայումս, առավելագույնը 300 դրամ է)։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան