Նոր բլոկ. Տիգրան Սարգսյանը վերադառնում է հայաստանյան քաղաքական դա՞շտ
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ է խոսվում քաղաքական տարբեր կոնսոլիդացիաների ու կոնսենսուսների մասին, փորձագետներն ու մասնագետներն առիթը բաց չեն թողնում թեմայի հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ ու տարբերակներ ներկայացնել։
Այս առիթով «Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրը մի ուշագրավ տեղեկատվություն է փոխանցել, ըստ որի՝ ՀՀ քաղաքական դաշտում որոշակի ուրվագիծ է նշմարվում, որը մինչեւ 2020 թվականը կարող է ուրույն ազդեցություն ունենալ ՀՀ քաղաքական իրադարձությունների վրա։
Ըստ տեղեկությունների, ընդդիմադիր դաշտի որոշակի հատվածում հնարավոր է յուրատեսակ քաղաքական կոնսոլիդացիա, որի արդյունքում հնարավոր է ներկայացվի մեկ միասնական թեկնածու, որն էլ կղեկավարի ընդդիմադիր դաշտի այդ սեգմենտը։
Թերթին հայտնի են դարձել այդ բլոկի առաջիկա հնարավոր թեկնածուների անունները. խոսքը նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանի եւ Տիգրան Սարգսյանի մասին է։ Ռուսական շրջանակներն այս պահին ավելի հակված են Սարգսյանի թեկնածությանը. ըստ տեղեկությունների, վերջիններս նման քայլերով հույս ունեն հայ-ռուսական փխրուն դարձած հարաբերությունները հստակեցնել եւ շտկել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան