Ինտրիգներ` Վլադիմիր Պուտինի այցի շուրջ․ ի՞նչ ցանկություն է հայտնել ՌԴ նախագահը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ին Երեւանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը: Այդ նիստին ԵՏՄ անդամ պետությունները մշտապես մասնակցում են պետությունների ղեկավարների մակարդակով, եւ դեռեւս այս տարվա մայիսին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս հայտարարել էր, որ այդ օրվա նիստին, ի թիվս այլ պետությունների ղեկավարների, կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Եվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, թե, այդ այցին զուգահեռ Վլադիմիր Պուտինի հետ նաեւ աշխատանքային քննարկում կանցկացնի: Ընդ որում, նկատենք, որ թավշյա հեղափոխությունից եւ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Հայաստան:
Եվ, ահա, մի կողմ թողնելով օրակարգը, որով Հայաստան է գալիս Վլադիմիր Պուտինը, վերջին շրջանում հանրությունը քննարկում է այստեղ սպասվելիք հնարավոր հանդիպումներն ու զարգացումները: Եվ, ահա, տարբեր տեղեկությունների համաձայն` Վլադիմիր Պուտինը նաեւ ցանկություն է հայտնել այցելել Քրեակատարողական հիմնարկներ եւ այդպես նպատակ ունենալ նաեւ հանդիպել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այլ կերպ ասած, նա Քոչարյանին անձամբ տեսնելու համար պատրաստ է նաեւ կալանավայր գնալ: Եվ այս տեղեկություններն արդեն իսկ դարձել են հանրային քննարկման եւ քննադատության առարկա, թե ինչու է նա այդպիսի ցանկություն հայտնել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմաների շուրջ զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որը հայտնեց, որ այս պահի դրությամբ Վլադիմիր Պուտինի այցի եւ հնարավոր հանդիպումների հետ կապված մանրամասներ այնքան էլ հայտնի չեն:
«Ես հիմա պատրաստ չեմ մանրամասն այդ հարցերին պատասխանել, բայց ես գիտեմ, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում նախատեսված է ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը, որը գլխավոր մարմինն է այդ կառույցի, որը տեղի է ունենում անդամ երկրների ղեկավարների մակարդակով, իսկ Հայաստանի դեպքում՝ կառավարության ղեկավարի մակարդակով: Սա այն է, ինչ այս պահի դրությամբ հայտնի է եւ ծրագրվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան