Իրավունքը հարգողին ստիպում են որեւէ կերպ աջակցություն հայտնել Սահմանադրական դատարանին. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի բակում է Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնենք, որ այսօր ՍԴ–ից հայտնել են, որ կհրապարակվի ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը։
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ եկել է Սահմանադրությանն ու Սահմանադրական դատարանին աջակցություն հայտնելու նպատակով.
«Հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը, տարբեր լուրերը, արտահոսքերը՝ պայմանավորված ՍԴ-ի դատավորների նկատմամբ ճնշումների հետ, տարբեր ոչ ընդունելի վարքագծի հետ, կարծում եմ՝ մեր սահմանադրությունը, իրավունքը հարգող մարդկանց ստիպում են որեւէ կերպ աջակցություն հայտնել Սահմանադրությանն ու Սահմանադրական դատարանին։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի, ես ցանկություն եմ ունեցել ներկա գտնվել որոշման հրապարակմանը։ Ես չեմ ուզում ասել՝ ինչ–որ կոնկրետ որոշում եմ ակնկալում, կամ ինչ–որ կոնկրետ որոշում չեմ ակնկալում։
Ես կարծում եմ, որ այս որոշումը իր հանրային հնչեղությամբ, իր նշանակությամբ անչափ կարեւոր է մեր պետության համար՝ որպես հերթական հանգրվան։ Սահմանադրական կարգի տապալման, դատավորների նկատմամբ ճնշումների շեմն ու վտանգը պետք է հաղթարահարվի եւ մենք՝ որպես հասարակություն, պետք է ցույց տանք հասունության ավելի բարձր աստիճան»։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան