Բոլորին ծանուցում ենք տվել. Հոկտեմբերից հետո գործողություններ կսկսենք. Ցոլակյանը՝ ԱԻՆ-ում օպտիմալացման մասին
ԱԻՆ-ում օպտիմալացում է լինելու. երկու ամիս առաջ բոլոր աշխատակիցներին արդեն տրվել են ծանուցումներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Սպասենք մինչեւ հոկտեմբեր, որից հետո գործողություններ կսկսենք»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ ոչ բարեխիղճ աշխատողներ կան եւ ներքին օղակում, եւ ավելի բարձր օղակներում. «Եթե խոսում ենք օպտիմալացումից, այն առաջին հերթին վերաբերելու է հենց այդ կատեգորիայի մարդկանց»:
Ցոլակյանն անդրադարձավ նրան, որ «Մալաթիա մոլ»-ի հրդեհի ժամանակ փրկարարները կրակի մեջ էին, իսկ ԱԻՆ աշխատակիցներից մեկը սպիտակ վերնաշապիկով հրահանգներ էր տալիս, ինչն անթույլատրելի է. «Հավանաբար կազատվեմ այդպիսի մարդկանցից: Մենք ունենք անձնակազմի խնդիր փրկարարական ջոկատներում: Հավանաբար այն բարձրաստիճան զինվորականների որոշ մասին կրճատելու պարագայում ես կարող եմ ավելացնել այն տեղերը, որտեղ մեզ անհրաժեշտ է»:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան