«Փորձաքննությունը դեռ չի ավարտվել». Վանեցյանը էներգահամակարգում տեղի ունեցած կոլապսի մասին
ԱԱԾ-ն էներգահամակարգում տեղի ունեցած կոլապսի մասով փորձաքննությունը դեռ չի ավարտվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԱԱԾ-ն չի հրապարակում էներգահամակարգում տեղի ունեցած կոլապսի մասով փորձաքննության արդյունքները:
«Երկարաձգվել է, որովհետեւ փորձաքննությունը դեռ չի ավարտվել։ Այս մի քանի օրը պետք է ավարտվի, երբ ավարտվի կտրամադրվի տեղեկատվություն»։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 10-ին Հանրապետության տարածքում հոսանքազրկման պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել էր մի քանի ժամ։ Հուլիսի 12-ին, Վանեցյանը Կառավարության նիստում ասել էր, որ հանձնարարություն է տվել պարզել էներգետիկ համակարգի խափանման պատճառները։
Նույն օրը լրագրողների հետ զրույցում ասել էր որ 10 օրվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը կտա էներգետիկ համակարգի խոշոր խափանման մասին նախնական եզրակացությունը։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան